Անչելոտին կրկնել է 2006-ի անհաջողություն
«Էվերտոնը», Անգլիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում 1:3 հաշվով պարտվելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին», Պրեմիեր լիգայում կրեց երրորդ անընդմեջ տնային պարտությունը:
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին առաջնությունում նման անհաջող շարք նախորդ անգամ ունեցել էր 2006 թվականին, երբ գլխավորում էր իտալական «Միլանը», հայտնում է Opta-ն:
«Էվերտոնը» Պրեմիեր լիգայում 3 անընդմեջ տնային պարտություն նախորդ անգամ կրել էր 2016-ի փետրվար-մարտին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում տարավ 17-րդ անընդմեջ հաղթանակը և 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, իսկ «Էվերտոնը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել և 37 միավորով 7-րդն է։