Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 15-ից 21-ը
ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիին կթվա, թե դուք շատ եք փոխվել այն ժամանակահատվածում, երբ նա ձեզ չի տեսել: Ընդ որում, նրան կթվա, թե դուք փոխվել եք ոչ միայն արտաքինով, այլեւ բնավորությամբ: Դա, անկասկած, կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը, իսկ թե որ ուղղությամբ, դեռ պարզ չէ:
ՑԼԵՐ
Դուք կվստահեք ձեր սիրելիին 200 տոկոսով, անգամ եթե նա ոչնչով այդ վստահությունը վաստակած չլինի: Աշխատեք, սակայն, չափերը չանցնել այդ հարցում, որպեսզի հետագայում ինքներդ ձեզ չմեղադրեք անհեռատեսության համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Զգույշ եղեք եւ ոչ մի անկանխատեսելի եւ ռիսկային քայլեր մի արեք, անգամ եթե սիրելին կողմ լինի դրան: Ռիսկի դիմելու համար ամենալավ ժամանակը չէ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր եւ ձեր սիրելիի համար ամենագլխավորը հավատալն է, որ առջեւում ձեզ երջանիկ ապագա է սպասվում: Ցանկացած կասկած կարող է շատ արագ դառնալ ձեզ համար հաստատ պնդման:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելին բավականին չխոսկան կլինի այնքան, որ կհրաժարվի անգամ ձեզ հետ զրույցի բռնվել: Ինչեւէ, երբեմն պետք է հարմարվել որոշ բաների հետ:
ԿՈՒՅՍԵՐ
Կցանկանաք հիշել անցած-գնացած բաների մասին: Աստղերը հուշում են սիրելիի ներկայությամբ չանել նման բան: Միգուցե դա նրան չհետաքրքրի, իսկ միգուցե հետաքրքրությունն այնքան մեծ լինի, որ խանգարի ձեր հուշերին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Կցանկանաք սիրելիին երջանկացնել, այդ իսկ պատճառով ստիպված կլինեք շարժել ձեր երեւակայությունը, հիշել, թե ինչ է նա սիրում եւ չի սիրում եւ ինչ ձեւով դա նրան մատուցել:
Շարունակությունը՝ այստեղ