Դիեգո Սիմեոնեն արդարացի է համարում «Սելտայի» հետ ոչ ոքին
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Վիգոյի «Սելտայի» հետ ոչ ոքիին Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում (2:2):
«Մի շարք դրական տպավորություններ ունեմ այս հանդիպումից: 2 թիմերն էլ ունեցան շատ գոլային պահեր: Ոչ ոքին արդարացի արդյունք էր: Առաջին խաղակեսում մենք արժանի չէինք գոլի, իսկ մրցակիցը ոչ ոքիի արժանի չէր երկրորդ խաղակեսում: Նորմալ է, որ մրցաշրջանի ընթացքում առաջատարի մասին կարծիքները տարբերվում են՝ կախված արդյունքից: Շարունակում ենք մեր ճանապարհը, պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ «Աթլետիկոն» հաշվի մեջ առջևում էր մինչև 90-րդ րոպեին, սակայն բաց թողեց հաղթանակը: Մադրիդյան թիմը 20 խաղից հետո 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ և երրորդ տեղերում ընթացող «Բարսելոնան» ու «Ռեալը» 21-ական խաղում վաստակել են 43-ական միավոր։