Կարեն Կարապետյանի ընտանիքը (լուսանկարներ)
Armday.am-ը գրում է.
Այս անգամ ներկայացնում ենք 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ընտանիքը։
Վերջինս Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է որպես պատգամավոր և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է 45.000 քվե:
Նշենք նաև, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում գործունեություն ծավալող հայազգի միլիարդատեր, գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրն է:
Նա ամուսնացած է Անուշ Ղազարյանի հետ և ունի երեք երեխա` մեկ դուստր և երկու որդի:
Կարեն Կարապետյանի ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորյայի հետ։
Վահեն ու Վիկտորիան ունեն մեկ որդի, ում անվանակոչել են Սամվել:
Նշենք նաև, որ Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանն է։ Նա նույնպես աշխատում է «Տաշիր» ընկերությունում։
Նարեկ Կարապետյանի ամուսնացած է, նրա կինն Աննան է։
Ներկայացնում ենք լուսանկարներ նրանց պսակադրությունից: