Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
Lifestyle

Ոմանց կրքոտ տարի, ոմանց էլ անսպասելի հաջողություններ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2021 թվականին

2021 թիվը սպիտակ մետաղե Ցուլի տարին է: Տարվա խորհրդանիշը չի սիրում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դատարկաբանությամբ: Փոխարենը նա հարգում է նրանց,ովքեր համառ են և աշխատասեր: Ցուլը կօգնի այն նշաններին, ովքեր ընտրում են փորձված և ճիշտ ճանապարհներ:

Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ցանկացած գործ երկար ճանապարհ ունենա լինի դա բիզնես, հարսանիք, շինարարություն, ապա 2021 թը-վականը իդեալական ժամանակ է:Ցուլի տարին դա համառ առաջ շարժվելն է՝ անտեսելով հոգնածությունն ու ալարկոտությունը:

Տքնաջանության համար տարվա խորհրդանիշը անպայման կպարգևատրի:Իսկ թե ինչ է սպասվում 2021 թվականին յուրաքանչյուր նշանի, կպատմեն աստղերը:

ԽՈՅ — Մինչև փետրվարի կեսն արժե զգույշ լինել: Մարտը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Մա-յիսի վերջը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր բնագավառներում: Հունիսը հաջող կդասա-վորվի ուսանողների համար:Հուլիսից բարդ շրջան կսկսվի:

Սեպտեմբերը ֆինանսական վիճակը բարելավելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Սա բարենպաստ ժամանակահատված կլինի անշարժ գույք ձեռք բերելու համար: Դեկտեմբերն անպայման կուրախացնի: Այս ամսին կփոխվի ձեր շրջապատը:

ՑՈՒԼ — Ձեզ լավ տարի է սպասվում: Հատկապես բարենպաստ ու անամպ կլինի տարվա առաջին կեսը: Փետր-վարին կվշտացնի գործերում կանգառը, անհապաղ հաջողության հասնելու անհնարինությունը: Մարտից հու-նիսը կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ նրանցում, որոնք առաջ ձեզ չէին տր-վում: Իսկ ահա օգոստոսին արժե ուշադիր լինել:

Հոկտեմբերին գործերը շատ ժամանակ կխլեն: Նոյեմբերն ու դեկտեմբերը հաջող կդասավորվեն: Բազմաթիվ հետաքրքիր գործեր կլինեն, իսկապես կտարվեք նրանով, ինչով կզբաղվեք: Կհանդիպեք մարդկանց, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ — Տարին շատ հակասական ու անհարթ կսկսվի: Հունվարյան իրադարձությունները կստի-պեն ձեզ մտածել՝ արդյոք ճիշտ ուղի եք ընտրել: Փետրվարը ոչնչով ավելի լավը չի լինի: Գարունը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար:Ամառը կստիպի հուզվել: Դա բարդ ժամանակ կլինի աշխատանքի ու ուս-ման համար:

Չի բացառվում՝ սեպտեմբերը նույն ձևով դասավորվի: Հոկտեմբերն ավելի հեշտ կլինի: Տարվա վերջին ամիսները նոր հնարավորություններով լի կլինեն: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն գործնական ու անձնական հարաբերությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ — 2020 թվականի սկզբում արժե ուշադիր լինել, նրա առաջին ամիսները հեշտ չեն լինելու: Շատ բան կախված կլինի ինքնատիրապետումից: Ավելի բարենպաստ շրջան կսկսվի ապրիլի կեսից: Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի, ամեն ինչ ինքն իրեն լավագույն ձևով չի դասավորվի:

Հոկտեմբերի առաջին օրերին դրական միտումների ազդեցությունն ու գործնական ակտիվությունը կնվազեն: Տարվա վերջն այնքան էլ արդյունավետ չի լինի: Փոխարենը մի քանի հանգիստ ամիսների ընթացքում կկարողանաք վերականգնել ուժե-րը, լուծել տնային հարցերը, հոգ տանել ձեր ու մտերիմների մասին:

ԱՌՅՈՒԾ — Տարվա սկիզբը բարենպաստ է: Մարտն ու ապրիլը լարված կլինեն: Այս ամիսների համար լուրջ ու կարևոր բան մի ծրագրեք, քանի որ փոքրիկ գործերը մեծ ուժեր են խլելու:Հունիսին ամեն ինչ կհեշտանա, չնա-յած՝ որոշ խնդիրներ կհիշեցնեն իրենց մասին:

Մինչև տարեվերջ կհասցնեք հետաքրքիր ու անսովոր բաներ անել, եթե հնարամիտ ու վճռական լինեք, չվախենաք խախտել ավանդույթները: Դեկտեմբերին կարևոր կլինի ինքներդ ձեզ լսելը: Այդ ամսին ձեր որոշումներից ու արարքներից շատ բան կախված կլինի:

ԿՈՒՅՍ — Տարին լավ կսկսվի: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք մարտին: Այդ ամիսը գործերում իսկա-կան բեկում մտցնելու հնարավորություն կտա: Ապրիլից բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա և մինչև սեպտեմբեր պետք է պայքարեք դրանց դեմ:

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի:Ամենա-մեծ հաջողություններ խոստացող շրջանը կսկսվի հոկտեմբերին: Հաճելիորեն կզարմանաք այն հնարավորութ-յուններից, որոնք ձեր առջև կբացվեն: Այդպիսի հնարավորությունները շատ կլինեն և՛ գործնական, և՛ անձնա-կան հարաբերությունների ոլորտներում:

ԿՇԵՌՔ — Բարենպաստ, բայց անհանգիստ տարի է լինելու: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ա-րագ կկարողանաք մի գործից մյուսին անցնել: Դա հատկապես ակներև կլինի 2020-ի առաջին կեսին, երբ իրա-վիճակը հաճախ կփոխվի, առաջնահերթություններն էլ կփոխվեն: Տարվա առաջին կեսի իրադարձությունները կազդեն կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա:

Դուք շատ բաների այլ կերպ կնայեք:Տարվա երկրորդ կե-սը մի փոքր թուլանալու հնարավորություն կտա: Աստղերի աջակցությունը նկատելի կդառնա: Ամենահետաքր-քիրը այն հանդիպումներն են լինելու, որոնք սպասվում են 2020-ի վերջին ամիսներին: Հենց դրանց շնորհիվ կհասկանաք, որ ճիշտ որոշումներ եք ընդունել:

ԿԱՐԻՃ — Հունվարի սկզբին ձեզ մի քանի տհաճ պահեր են սպասվում: Փետրվարը, մարտն ու ապրիլը հաջող կդասավորվեն: Շրջապատողները ավելի շատ կվստահեն ձեզ, հաճախ կկիսվեն գաղտնիքներով ու հետաքրքիր առաջարկներ կանեն: Մայիսից ավելի բարդ շրջան կսկսվի:

Այն կարող է մինչև աշնան կեսը ձգվել, բայց պետք չէ հուսահատվել:Հերոսությունների ու բարդ, բայց կարևոր հաղթանակների շրջանը կսկսվի հոկտեմբերից ու կձգ-վի մինչև տարվա վերջ: Մի քանի ամսվա ընթացքում շատ բան պետք է սովորեք, վերանայեք ձեր վերաբերմուն-քը սովորական թվացող բաների հանդեպ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ — Տարին բարենպաստ կսկսվի:Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ պատրաստ են փոխել գոր-ծունեության ոլորտը: Ավելի դժվար կլինի մարտից օգոստոս ընկած հատվածում, քանի որ այդ շրջանում շատ բան պետք է հասցնեք անել:Տարվա վերջը խոստանում է հանգիստ, թեթև ու ուրախ լինել:

Այդ հատվածում ցան-կությունները կկատարվեն, ձեզ մոտ լավ կստացվի այն,ինչ առաջ չէր հաջողվում անել:Նոր հեռանկարներ կբաց-վեն մասնագիտական ոլորտում: Անձնական հարաբերություններն էլ ներդաշնակ կլինեն, բողոքելու պատճառ-ներ չեք ունենա:

Շարունակություն