«Պարի Սեն Ժերմենը» խզել է պայմանագիրը Թոմաս Տուխելի հետ
Թոմաս Տուխելը հեռացվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թիմի կայքը:
Ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել պայմանագիրը գերմանացի մասնագետի հետ «մարզական իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո»: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թոմաս Տուխելին և նրա մարզչական շտաբին ակումբի համար արված ամեն ինչի համար: Թոմասը մեծ եռանդ և կիրք է ներդրել իր աշխատանքի մեջ, և, իհարկե, մենք կհիշենք միասին անցկացրած ժամանակը», - ասել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին:
Վերջին խաղում Տուխելի գլխավորությամբ «ՊՍԺ» -ն դեկտեմբերի 23-ին սեփական հարկի տակ ջախջախեց «Ստրասբուրգին» Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի խաղում ՝ 4: 0 հաշվով: 47֊ամյա Տուխելը ՊՍԺ-ն գլխավորում է 2018 թվականից: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, նվաճեց Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ավելի վաղ Տուխելը մարզում էր գերմանական «Մայնցը» և Դորտմունդի «Բորուսիան»: