Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Lifestyle

Աստղագուշակ 2021. Ինչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին հաջորդ տարում

2021 թիվը սպիտակ մետաղե Ցուլի տարին է: Տարվա խորհրդանիշը չի սիրում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դատարկաբանությամբ: Փոխարենը նա հարգում է նրանց, ովքեր համառ են և աշխատասեր: Ցուլը կօգնի այն նշաններին, ովքեր ընտրում են փորձված և ճիշտ ճանապարհներ:

Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ցանկացած գործ երկար ճանապարհ ունենա լինի դա բիզնես, հարսանիք, շինարարություն, ապա 2021 թվականը իդեալական ժամանակ է:

Ցուլի տարին դա համառ առաջ շարժվելն է՝ անտեսելով հոգնածությունն ու ալարկոտությունը: Տքնաջանության համար տարվա խորհրդանիշը անպայման կպարգևատրի:

Իսկ թե ինչ է սպասվում 2021 թվականին յուրաքանչյուր նշանի, կպատմեն աստղերը:

ԽՈՅ մարտի 21-ապրիլի 20

Յուրաքանչյուր 12 տարի Ցուլը հայտնվում է, որպեսզի խոյերին սովորեցնի համբերություն: Սակայն վերջիններս համարվում են ամենահամառ նշանը, ուստի նրանք մինչև վերջ շարունակելու են հակառակվել: Բայց մի քիչ հանգստանալով՝ նրանք կտեսնեն որ, այն, ինչ առաջ եղել է նրանց համառ պայքարի արդյունքը, հիմա հանգիստ կհայտնվի իրենց ձեռքերում:

Ցուլը սիրում է համբերատար և աշխատասեր մարդկանց, ուստի եթե խոյերին հաջողվի վերացնել իրենց տաքարյունությունը, նրանք կունեն հիանալի տարի:

ՑՈՒԼ ապրիլի 21-մայիսի 21

Ցուլերի համար 2021 թիվը կլինի հաջողության տարի: Ցուլերի նախաձեռնող բնավորությանը ամեն կերպ կաջակցի տարվա հովանավորը և կբերի նրան լավ հոգևոր և նյութական ձեռքբերումներ:

Բացի այդ, ցուլերին այս տարի սպասվում են ծանոթություններ, որոնք կփոխեն նրանց կյանքը: Սակայն դրա համար պետք է հնարավորինս բաց լինել շրջապատի համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ մայիսի 22-հունիսի 21

Բնածին գրավչությունը և հաղորդակցվելու հրաշալի ունակությունները նրանց քիչ կօգնեն այս տարի:

Իրենց նպատակներին հասնելու և լավ վաստակելու համար նրանք պետք է տքնաջան աշխատեն: Հանգամանքները կստիպեն երկվորյակներին վերանայել իրենց ծախսերը:

Բացի այդ, նրանք կարող են նույնիսկ որևէ նոր բան սովորել այս տարի: Անձնական ոլորտում երկվորյակների մոտ կլինի կատարյալ կարգուկանոն: Եվ այս հոգու հանգստությունը, որը նրանց երջանկություն կբերի, կօգնի հաղթահարել դժվար խնդիրները:

ԽԵՑԳԵՏԻՆ հունիսի-22 հուլիսի 22

Խեցգետինը չէր լինի խեցգետին, եթե միշտ չանհանգստանար ամեն բանի մասին: Ուստի եկող տարին կսովորեցնի նրանց ավելի քիչ ուշադրություն դարձնել անցողիկ բաներին և կենտրոնանալ կարևորի վրա:

Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչներին սպասվում է մեծ հիասթափություն սիրո մեջ, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք գտնեն իրենցը: Ուստի պետք է չանհանգստանալ և թույլ տալ, որ այս անգամ որոշեն աստղերը:

ԱՌՅՈՒԾ հուլիսի 23-օգոստոսի 23

Առյուծների համար 2021 թվականը հեշտ չի լինի. նրանք ստիպված կլինեն հաղթահարել մի շարք հոգեբանական փորձություններ: Միայն խիզախությունը ու անսահման ջանքերը թույլ կտան նրանց անցնել այդ ամենի միջով:

Չեն բացառվում առողջական խնդիրները: Առյուծներին սպասվում է մեծ ճանապարհ, որպեսզի համակերպվեն այն բանին, որ կյանքը մշտական խրախճանք չէ:

ԿՈՒՅՍ օգոստոսի 24-սեպտեմբերի 23

Կույսերը այնքան շատ բան են հասցրել անել ընթացիկ տարվա ընթացքում, որ 2020-ը պետք է լինի խորհելու և վերլուծելու տարի: Ուժեղ ցնցումներ ու պայծառ զգացողություններ աստղերը չեն խոստանում:

Բացառություն են կազմում միայն ստեղծագործ մարդիկ, ովքեր եկող տարի կկարողանան արտահայտել իրենց թարմ գաղափարները: Պետք է հիշել, որ այս տարին հիմք է դառնալու ապագայի համար:

ԿՇԵՌՔ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23

2021 թվականին Կշեռքները պետք է կարողանան ամեն ինչում չափ ու սահման տեսնել: Աշխատեցի՞ք. հիմա հանգստացե՛ք:

2021 թվականին կլինեն դեպքեր, երբ այս նշանին հարկավոր կլինի իրեն ցուցադրել լավագույն կողմից:

Եվ եթե նրանք դա անեն, ապա հաջողությունը կթակի իրենց դուռը: Շրջակա աշխարհը, բնությունը նրանց լրացուցիչ էներգիա կտան:

ԿԱՐԻՃ հոկտեմբերի 24-նոյեմբերի 22

Եկող տարին կարող է լավ նորություններ բերել կարիճներին թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ անձնական կյանքում:

2021-ը այս նշանի համար կդառնա բազմաթիվ ճամփորդությունների ժամանակաշրջան: Կարևոր է, որ բոլոր որոշումները լինեն մանրակրկիտ մտածված:

ԱՂԵՂՆԱՎՈՐ նոյեմբերի 23-դեկտեմբերի 21

2021 թվականին աղեղնավորը հանկարծ կհասկանա, որ իր երջանկության աղբյուրը ընտանիքն է, և եթե նախկինում այն մղվում էր երկրորդ պլան, ապա այս տարի կսկսի շատ ժամանակ հատկացել նրան:

Միևնույն ժամանակ այս նշանի գործերը հիանալի առաջ են գնալու:

Միակ բանը, որից պետք է զգուշանալ եկող տարի, դա նախկինում արված սխալները կրկնելն է և մարդկանց հանդեպ չափազանց շատ վստահությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ դեկտեմբերի 22-հունվարի 20

Այծեղջյուրները կարող են ցանկացած անհնարին բան անել, սակայն եթե դրա համար երկար ժամանակ չի պահանջվում: Սակայն 2021 թվականին անհրաժեշտ է լինելու երկար ու համառ աշխատել, սովորել սպասել:

Ֆինանսական խնդիրները կկարգավորվեն աշնան վերջ. պետք է միայն կշռադատել յուրաքանչյուր որոշում: Խորհուրդ է տրվում հատկապես մեծ ուշադրություն դարձնել առողջությանը:

ՋՐՀՈՍ հունվարի 21-փետրվարի 19

Տարվա սկզբին ջրհոսների մոտ ցանկություն կառաջանա փոխել ամեն ինչ թե՛ առօրյայում, թե անձնական կյանքում, թե՛ նույնիսկ աշխատանքի մեջ:

Սակայն աստղերը խորհուրդ են տալիս թողնել բոլոր փոփոխությունները մինչև գարնան վերջ:

Առաջին հերթին տարվա խորհրդանիշը չի սիրում շտապողականություն, երկրորդ հերթին հենց մայիսին հանգամանքները կդասավորվեն ամենահաջող կերպով, և ջրհոսներից մեծ ջանքեր չեն պահանջվի իրենց ուզածին հասնելու համար:

ՁԿՆԵՐ փետրվարի 20-մարտի 20

2020-ը հեշտ չէր ձկների համար. նրանք հասցրին ձեռք բերել և՛ փորձ, և՛ իմաստություն: 2021-ին ամենախելացի որոշումը կլինի պահպանել ողջ ձեռք բերվածը:

Ձկների հավասրակշռվածությունը ու հոգեկան հանգստությունը մեծ աջակցություն կգտնի Ցուլի կողմից և նրանց կբերի նոր հաջողություններ:

Օգատակար կլինեն նոր ծանոթությունները, ճամփորդությունները:

 Տես նաև ՝ 2021 թվականը հաջողակ կլինի կենդանակերպի այս նշանների համար