Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Politics

Ինչ փաթեթների շուրջ են բանակցել Երևանն ու Բաքուն

1997թ.-ից առ այսօր Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր: 

1996 թ. հոկտեմբերի 29-ին ստորագրվում է Մոսկովյան հռչակագիրը: Լևոն ՏերՊետրոսյանը պնդում է հետևյալ կետերի կատարման անհրաժեշտությունը՝ կրակի դադարեցում, բանակցային գործընթացի ինտենսիվացում, փոխզիջումային տարբերակ: Արդեն տարվա վերջին նախատեսվում է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որը իր աշխատանքները սկսեց 1996 թ. դեկտեմբերի 2-ին: Լիսաբոնյան գագաթնաժողովը սկսվում է միջազգային հանրության տրամադրվածության այնպիսի պայմաններում, որը ենթադրում էր պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի դիրքորոշումն էր համատեղել ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքը. 1996 թ. դեկտեմբերի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանը գագաթնաժողովի իր ելույթում շեշտում է, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է: Գագաթնաժողովի անդամ երկրները հանդես են գալիս հայտարարությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և վերջինիս կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն շնորհելու մասին: Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվում են 8 հետևյալ սկզբունքները, որոնք արժանանում են Մինսկի խմբի բոլոր անդամների հավանությանը՝ բացի Հայաստանից։ Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականություն, համաձայնագրում հաստատված, ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ, որը նրան ինքնավարության բարձր աստիճան է ապահովում Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության երաշխավորված անվտանգություն, այդ թվում՝ բոլոր կողմերի փոխադարձ պարտավորություն` կատարելու համաձայնագրի բոլոր կետերը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի նախագահը օգտագործում է իր վետոյի իրավունքը՝ դառնալով միակ երկիրը, որը դեմ քվեարկեց այս հայտարարությանը: 

1997 թ․ գարնանը Մոսկվայում տեղի են ունենում եռակողմ բանակցություններ. Ադրբեջանը պնդում է, որ որպես կարգավորման հիմք պիտի ընդունվեն Լիսաբոնյան երեք սկզբունքները: Հայաստանը լքում է բանակցությունները, բայց չի կարողանում խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցով ներքաղաքական ճգնաժամի խորացումից: 1997 թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը։ Այն կազմված էր երկու համաձայնագրերից՝ նվիրված զինված հակամարտության դադարեցմանը։ Առաջինը ներառում էր զինված ուժերի դուրս բերում երկու փուլով, բաժանարար գոտու ստեղծում, տեղահանված անձանց վերադարձ նրանց նախկին մշտական բնակության վայրեր՝ բաժանարար գոտում, և անվտանգության մի շարք հարցեր: Լաչինի միջանցքը նախատեսվում էր հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ՝ միայն ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու պայմանով։ Երկրորդ համաձայնագիրն ուղղված էր ԼՂ կարգավիճակի որոշմանը և նախատեսում էր Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական Սահմանադրություն ունենալու իրավունք: 

1998 թ. արտահերթ նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալով, շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած բանակցային գործընթացի սկզբունքներին, սակայն ի տարբերություն նախորդ իշխանության, պնդում է հարցի լուծման փաթեթային տարբերակի վրա: 1998 թ. վերջին արդեն մամուլում ի հայտ է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկը՝ «Ընդհանուր պետության» կոնցեպտը, սակայն սկզբում դեռ պարզ չէր, թե այդ «Ընդհանուր պետության» անդամներ Ադրբեջանն ու Ղարաբաղը ինչ կարգավիճակ պետք է ունենային. «Մի դեպքում՝ Ղարաբաղը կարող է ստորադասվել Ադրբեջանին, մյուս դեպքում՝ «Ընդհանուր պետությունը» կարող է ձևավորվել կոնֆեդերատիվ սկզբունքներով, որտեղ Ղարաբաղը և Ադրբեջանը հանդես կգան որպես իրավահավասար սուբյեկտներ»: Այս կոնցեպտը շրջանառության մեջ դնելուց մոտ 10 օր անց՝ նոյեմբերի 25-ին, «Հայաստանի Հանրապետությունում» լույս տեսած «Առանց ներքին համաձայնության դժվար է լուրջ հաջողությունների հույս ունենալ» հոդվածում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, անուղղակիորեն անդրադառնալով նոր առաջարկին, ասում է. «Կարելի է փոխզիջման երևութականություն ստեղծել, բայց չհասնել իրական արդյունքների: Իսկ մենք խոսում ենք քայլերի մասին, որոնք մոտեցնում են հակամարտության կարգավորումը, այլ ոչ թե հաճելի են ականջի համար»: Դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նոր առաջարկի սկզբունքները փոքր-ինչ մեկնաբանվում են, այն է՝ ԼՂՀ և Ադրբեջանի պետական իշխանությունների համապատասխան մարմինների միջև տեղի է ունենալու լիազորությունների և իրավասությունների ճշգրտում: Սա հորիզոնական կապերի հիմքն է, որը թույլ է տալու Ադրբեջանին և Ղարաբաղին, որպես երկու հավասար միավորներ, ճշգրտել հարաբերությունները և ԼՂ կարգավիճակը («Հայաստանի Հանրապետություն», 1998, 241): Համաձայն «Ընդհանուր պետության» առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ադրբեջանը և Ղարաբաղը ստորագրում են Համաձայնագիր տնօրինման առարկաների և պետական իշխանության համապատասխան մարմինների միջև իրավասությունների փոխադարձ տարանջատման մասին, որը սահմանադրական օրենքի ուժ պետք է ունենար: Հայկական կողմի համար այս տարբերակը ընդունելի է եղել. քաղաքական բարձրագույն ղեկավարության ամենատարբեր ներկայացուցիչներ թե՛ տեղական, թե՛ միջազգային ատյաններից քանիցս պաշտպանել են այս տարբերակը: Սակայն «Ընդհանուր պետության» գաղափարը մերժվում է Ադրբեջանի կողմից. դեռևս 1999 թ. ապրիլի 1-ին Մոսկվայում Հեյդար Ալիևի հետ հանդիպումից հետո Քոչարյանը նշում է, որ Ալիևը հրաժարվել է «Ընդհանուր պետության» գաղափարից («Հայաստանի Հանրապետություն», 1999, 63): 2001 թ. հունվարին և մարտին Փարիզում տեղի են ունենում Քոչարյանի և Ալիևի միջև հերթական բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում հրապարակ են գալիս «Փարիզյան սկզբունքները»: ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում գործունեության որոշակի պասիվացումից հետո ԱՄՆ-ն որոշում է իր դիրքերը վերականգնել և բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու նպատակով Քի Վեսթում կազմակերպում է հանդիպում Քոչարյանի և Ալիևի միջև: Քի Վեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը: 

Քի Վեսթից հետո ի հայտ եկավ նոր առաջարկների անհրաժեշտություն. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և Պրահայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված նոր առաջարկները ամրագրվեցին և կողմերին ներկայացվեցին 2007 թ. նոյեմբերի 29- ին Մադրիդ քաղաքում՝ ստանալով Մադրիդյան սկզբունքներ անվանումը։ Այս փաստաթղթի պարունակությունը հետագայում մասնակիորեն գաղտնազերծվեց 2009 թ. հուլիսի 10-ին Լ՚Ակվիլայում համանախագահող երկրների ղեկավարների արած հայտարարությամբ, որում ասվում է. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման 14 սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն»: 

2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը նոր դարագլուխ չի բացում Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմության մեջ. նա շարունակում է բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ: Սարգսյանի գալուստը սկզբնական շրջանում առաջ է բերում որոշակի ակտիվություն, ինչը ներհատուկ էր բանակցային գործընթացի տրամաբանությանը, երբ բանակցային սեղանի շուրջ հակամարտող կողմերից նոր ներկայացուցիչ էր նստում: Սարգսյանը պաշտոնավարման ամբողջ ընթացքում հավատարիմ է մնում կոնֆլիկտի փաթեթային լուծման տարբերակին. : Երկամյա ընդմիջումից հետո 2014 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզում տեղի է ունենում Սարգսյան-Ալիև-Օլանդ հանդիպումը։ 2015 թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Բեռնում: Հանդիպումից հետո Ալիևն այն որակում է որպես «ձևական»: Այսպիսի բանակցային լճացման պայմաններում 2016 թ. ապրիլի 1-5-ը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունենում Արցախի բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Ապրիլյան ռազմական գործողությունները համանախագահող երկրներին և, մասնավորապես, Ռուսաստանին ստիպում են չափազանց պրոակտիվ գործել: 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։ Համաձայնություն է ձեռք բերվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նորից են հանդիպում. շեշտադրվում է բանակցությունները շարունակելու բացարձակ անհրաժեշտությունը: 

Այս պատմական էքսկուրսը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ժամ առաջ պետք է միավորել բոլոր այն նախկին պաշտոնյաներին, ովքեր այս տարիների ընթացքում մասնակցել են բանակցային գործընթացին, տիրապետում են անհրաժեշտ տեղեկություններին և փորձին և կարող են օգտակար լինել պատերազմը կանգնացնելու և ագրեսորին կրկին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հարցում…