Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
Sport

«Ուրարտուի» գլխավոր տնօրեն. Դեսիրեի տրանսֆերը պետք է նախադեպ լինի Հայաստանում

Հայաստանում լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկն ունեցող Երևանի «Ուրարտուն» հերթական մրցաշրջանից առաջ համալրվեց բազմաթիվ լեգեոնականներով: Նորեկների թվում էր նաև Հայիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որի տրանսֆերի դիմաց երևանյան ակումբը փոխհատուցում է վճարել Վանաձորի «Լոռիին»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը խոսեց Դեսիրեի տրանսֆերի, ակումբի առջև դրված խնդիրների, թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի, սեփական ստադիոն կառուցելու ծրագրերի և այլ թեմաների մասին:

«Ուրարտուն» վատ չի մեկնարկել նոր մրցաշրջանում և առաջնության 4 տուրերից հետո առաջատարների թվում է: Այս մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակը լինելու է չեմպիոնությո՞ւնը, թե՞ եվրագավաթների ուղեգիր նվաճելը ևս կհամարվի դրական արդյունք:

Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ մեր ակումբի առջև դրված են առավելագույն խնդիրներ: Նախորդ տարի ունեցանք ձախողումներ, բայց մեր նպատակը միշտ առավելագույնի հասնելն է: Կարճաժամկետ ծրագրերի մասին կասեմ, որ յուրաքանչյուր խաղ մեզ համար կարևոր է: Փորձում ենք ցուցադրել դիտարժան ֆուտբոլ և հասնել արդյունքի:

Նախորդ մրցաշրջանը բավական անհաջող ստացվեց «Ուրարտուի» համար: Ինչի՞ հետ եք կապում այդ անհաջողությունը:

Ֆուտբոլում մանրուքներ չեն լինում: Կային խնդիրներ՝ սկսած նախապատրաստական շրջանից մինչև թիմը համալրած նոր խաղացողներ, որոնք ուշ միացան թիմին և հարմարվելու խնդիր ունեին: Արել ենք համապատասխան հետևություններ: Հիմա ցանկանում ենք առաջ նայել և հուսով ենք, որ այս մրցաշրջանում նմանատիպ խնդիրներ չեն լինի ու թիմը հաջող հանդես կգա:

«Ուրարտուն» միշտ հպարտությամբ է խոսում իր ակադեմիայի և այնտեղ մարզվող սաների քանակի մասին: Սակայն, հերթական մրցաշրջանից առաջ թիմը համալրեցին բազմաթիվ լեգեոնականներ: Ե՞րբ է գալու այն ժամանակը, երբ ակումբի ակադեմիայի սաներն ավելի մեծ հոսքերով կսկսեն համալրել գլխավոր թիմը և կստանան խաղալու հնարավորություն:

Այս պահին էլ մեծ քանակությամբ հայ ֆուտբոլիստներ մարզվում են մեր առաջին թիմի հետ: Մեր նպատակն է, որ լինի մրցակցային մթնոլորտ: Մենք չենք ցանկանում, որ ֆուտբոլիստն առաջին թիմում տեղ զբաղեցնի միայն նրա համար, որ մեր սանն է կամ հայ է: Ցանկացած առաջխաղացում լինում է մրցակցության շնորհիվ: Օրինակ՝ առաջնության նախորդ տուրի խաղում 17-ամյա Գոռ Լուլուկյանը նորամուտը նշեց գլխավոր թիմում, իսկ «Փյունիկի» հետ գավաթային հանդիպմանը նա ընդգրկված էր մեկնարկային կազմում: 18-ամյա Գևորգ Տարախչյանը ևս ստանում է խաղալու հնարավորություն: Ցանկացած ֆուտբոլիստ, որն ինչ-որ չափով համապատասխանում է գլխավոր թիմում խաղալու պահանջներին, ստանում է այդ հնարավորությունը, սակայն այդ ամենը ինքնանպատակ չպետք է լինի: Հայաստանում կա այդ խնդիրը: Հուսանք, որ ոչ այնքան երկար ժամանակահատվածում մենք կունենանք այլ երիտասարդ խաղացողներ, որոնք կհամալրեն գլխավոր թիմը: Մեր ցանկությունն այն է, որ հնարավորինս շատ բարձրակարգ խաղացողներ հանդես գան մեր թիմում: Մենք չենք ասում, որ բոլորը պետք է լինեն «Ուրարտուի» սաներ, բայց ցանկալի է, որ այդպիսիք լինեն հնարավորինս շատ: Չեմ կարող հստակ ասել, թե երբ կլինի նման բան: Մեր նպատակը դա է, սակայն ամենակարևորն այն է, որ այդ ամենը չլինի արհեստական:

Այս մրցաշրջանի համալրումների մեջ առանձնանում էր Ջոնել Դեսիրեի տրանսֆերը: Ճի՞շտ է, որ նրա դիմաց աննախադեպ տրանսֆերային գին եք վճարել հայկական ֆուտբոլի պայմաններում: Օրինակ՝ Transfermarkt-ը նշում էր 60 հազար եվրոյի մասին:

Կարող եմ ասել, որ 60 հազար եվրոյի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, չնայած ձեր ասած գումարը Հայաստանի առաջնության համար աննախադեպ չէ: Չեմ կարող նշել տրանսֆերի գինը, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանում եղել են ավելի թանկարժեք տրանսֆերներ: Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է տրանսֆերային գումարով տեղափոխվող ֆուտբոլիստների սակավություն: Իմ կարծիքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ցանկացած ֆուտբոլիստ ունի ինչ-որ գին: Մենք պետք է գանք դրան, որ ցանկացած ֆուտբոլիստի տեղափոխություն լինի ինչ-որ արժեքի դիմաց, լինի դա բարձր գին, կամ՝ ցածր, կարևոր չէ: Ֆուտբոլիստի վրա կատարվում է ներդրում, և նրա տեղափոխության ժամանակ 2 ակումբները պետք է փոխհամաձայնության գան տրանսֆերային արժեքի հարցում: Դա շատ կարևոր պրակտիկա է, որն անհրաժեշտ է կիրառել նաև Հայաստանում: Եթե մենք խոսում ենք հայկական ֆուտբոլի զարգացման մասին, ապա, միանշանակ, ֆուտբոլիստը պետք է հենց այնպես չտեղափոխվի մի ակումբից մյուսը: Այս տրանսֆերը պետք է նախադեպ լինի դրա համար: Այդ առումով, միանշանակ, կա դրական տեղաշարժ, և ես շատ ուրախ կլինեմ, որ մյուս ակումբներն էլ առաջ շարժվեն այդպիսի շահագրգռվածությամբ: Վերջերս ընդունվեց մարզումային փոխհատուցման նոր մեխանիզմ, որը միանշանակ նպաստելու է ակումբների զարգացմանը, դա հավատ կներշնչի նաև ներդրողներին, որպեսզի նրանք ոչ միայն ընդամենը մեկ թիմ ստեղծեն ու մասնակցեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը, այլ սկսեն մանկապատանեկան ֆուտբոլից, իսկ նրանց ներդրումներն էլ ապահովված լինեն, որովհետև ֆուտբոլիստներ պատրաստելով, դաստիարակելով նրանք գումարներ են ծախսում, իսկ ապագայում այդ գումարները փոխհատուցվելու են։ Դա նույնպես կնպաստի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

«Ուրարտուի» ակադեմիայի մարզիչների թվում շատ են նախկին ֆուտբոլիստները: Դա ընտրվա՞ծ քաղաքականություն է, որ պատանի ու երիտասարդ խաղացողների հետ աշխատեն անվանի ֆուտբոլիստներ:

Ոչ, դա քաղաքականության հետ կապ չունի: Մեր մարզիչների թվում կան Ստեփան Ղազարյանի ու Արամ Բարեղամյանի պես մարդիկ, որոնք նախկինում կարևոր դերակատարություն են ունեցել «Ուրարտուի» պատմության մեջ: Եվ մենք շատ ուրախ ենք, որ մեր ակումբում շարունակում են աշխատել մարզիչներ, որոնք մեծ ճանապարհ են անցել մեզ հետ: Կարծում եմ՝ անպայման չէ, որ մարզիչը լինի նախկին ֆուտբոլիստ, կարևորը նա լինի բանիմաց և մանկավարժ, որովհետև գործ ունի երեխաների հետ։ Համաշխարհային պրակտիկայում էլ կան բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ աշխարհահռչակ մարզիչներ դառնալու համար անպայման չէ լինել ֆուտբոլիստ:

Հնարավո՞ր է, որ «Ուրարտուի» հաջորդ գլխավոր մարզիչը լինի ակումբում աշխատող մասնագետներից մեկը:

Ինչու՝ ոչ: Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է: Ժամանակը ցույց կտա:

Նախորդ տարվա նոյեմբերից «Ուրարտուն» գլխավորում է Ալեքսանդր Գրիգորյանը: Նրա աշխատանքը գոհացնո՞ւմ է:

Ես՝ որպես մարդ, որն ամեն օր գալիս է ակումբ և տեսնում, թե ինչ աշխատանքներ են տարվում, կոնկրետ մարզիչի մասով կարող եմ ասել, որ նրա առջև դրված նախապատրաստական փուլը կատարվել է ամբողջությամբ: Երևում է, որ ֆունկցիոնալ առումով թիմը պատրաստ է, բայց այս պահին հստակ գնահատական տալ չենք կարող, քանի որ ցանկացած մարզիչի աշխատանք պետք է գնահատել արդյունքներով, որն ամփոփվում է մրցաշրջանի վերջում: Մինչև այս պահը կատարվածը, միանշանակ, դրական է:

Նոյեմբերին Ալեքսանդր Գրիգորյանը Երևան էր ժամանել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու համար, սակայն նրա նշանակումը վերջին պահին խափանվեց, ինչից հետո նա միացավ «Ուրարտուին»: Գրիգորյանը վաղո՞ւց էր ձեր տեսադաշտում, թե՞ այդ նշանակումը պատահական ստացվեց:

Անձամբ ես մոտ 3 տարի ճանաչում եմ Ալեքսանդր Գրիգորյանին, և մենք ունեցել ենք ջերմ հարաբերություններ, մտքեր ենք փոխանակել ֆուտբոլային տարբեր հարցերով:   

Ալեքսանդր Գրիգորյանն ունի կանանց ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ: «Ուրարտուն» ունի նաև կանանց թիմ: Այդ հարցում մարզիչը խորհուրդներ տալի՞ս է ակումբին:

Հարցն այնքանով է հետաքրքիր, որ ծրագրել էինք մոտ ժամանակներս խնդրել մարզչին փոխանակվել այդ փորձով: Խիտ գրաֆիկի պատճառով դա հնարավոր չեղավ անել ավելի շուտ: Նախորդ տարի մեր աղջիկները հանդես էին գալիս «Բ» ենթախմբում, քանի որ նրանք ավելի փոքր են տարիքով: Բայց մեր թիմը գրավեց առաջին տեղը և այս տարի արդեն հանդես է գալիս ուժեղագույնների լիգայում: Մեր թիմի խաղացողներն իրենց մրցակիցներից ավելի փոքր են տարիքով, բայց մենք ցանկացանք, որ նրանք խաղան ավելի ուժեղ թիմերի դեմ և աճ գրանցեն: Ալեքսանդր Գրիգորյանը կանանց ֆուտբոլում աշխատելու ընթացքում հասել է հաջողությունների: Նրա խորհուրդները, միանշանակ, օգտակար կլինեն: Ի դեպ, օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մեր ակադեմիայում հիմա ունենք աղջիկների ընդունելություն և ուրախ կլինենք, որ ունենանք նոր համալրումներ: Ցանկացողները կարող են դիմել՝ այցելելով ակումբ կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։

Նախորդ տարի «Ուրարտուի» համակարգում աշխատանքի էր անցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը: Ո՞րն է նրա առաքելությունն ակումբում:

Արկադի Անդրիասյանն, իրոք, լեգենդար մարդ է հայկական ֆուտբոլի համար: Նա ունի հսկայական փորձ ու ֆուտբոլային գիտելիքներ: Նա իմ խորհրդականն է, և մենք պարբերաբար զրուցում ենք տարբեր հարցերի շուրջ: Շատ եմ կարևորում այն փորձն ու գիտելիքները, որոնք ի շահ մեր ակումբի են: Արկադի Անդրիասյանը ֆուտբոլային կյանքում մեծ ճանապարհ է անցել և, միանշանակ, նրա խորհուրդները պետք են մեզ:

Վերջերս ՀՖՖ-ն իրավունք էր ստացել Հայաստանի առաջնությունում և Հայաստանի գավաթի խաղարկությունում յուրաքանչյուր թիմից թույլատրել 75 երկրպագուների մասնակցություն խաղերին: Հաշվի առնելով, որ խաղերին ներկա գտնվել ցանկացողների թիվն անհամամետ ավելի մեծ է, ինչպե՞ս է կատարվելու այդ ընտրությունը:

Այդ մասով կա խնդիր: Մենք ունենք մարզադաշտ, որը հյուրընկալում է մոտ 5000 հանդիսական: Այդ պայմաններում մենք կարող ենք պահպանել ցանկացած սոցիալական հեռավորություն: Կարծում եմ, որ ընթացքում դա պետք է վերանայել և հնարավորինս շատ երկրպագուների թույլատրել խաղերին: Այն մտքին եմ, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն: Կարելի է վերլուծել և հասկանալ, որ հնարավոր է ավելի շատ երկրպագուների թույլ տալ տեղ զբաղեցնել տրիբունաներում: Մենք ունենք մեծ աշխատակազմ, ունենք մեր երկրպագուները և 800-1000 երեխաներ, որոնք միշտ ցանկանում են լինել տրիբունաներում: Այդ պատճառով 75 տեղը պահելը շատ բարդ է, բայց փորձել ենք գտնել ոսկե միջինը:

«Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը հայտարարել էր, որ ակումբն ունի սեփական ստադիոն կառուցելու նպատակ: Այդ հարցում առաջընթաց կա՞:

Քննարկումներ եղել են վայրի հետ կապված, բայց չեմ կարող ասել, որ կոնկրետ հստակություն կա: Իմ կարծիքով, Ջևան Չելոյանցի պես մարդկանց պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի ու ձեռք մեկնի: Մարդ, որը ցանկանում է իր անձնական միջոցները ծախսել հայկական ֆուտբոլի զարգացման համար և ստեղծել ենթակառուցվածքներ՝ առանց որևէ շահ հետապնդելու: Հասկանալի է, որ առանց ենթակառուցվածքների չենք կարող խոսել հայկական ֆուտբոլի զարգացման մասին:

Խոսքը քա՞նի տեղանոց ստադիոնի և ի՞նչ բյուջեի մասին է:

Հասկանալի է, որ մարզադաշտ կառուցելը հսկայական գումարների հետ է կապված, կառավարությունն իր կողմից պետք է ընդառաջ գա նման ներդրում կատարողին։ Մարզադաշտի վերաբերյալ հարցերն ավելի ճիշտ կլինի ուղղեք Ջևան Չելոյանցին, նա ավելի լավ կարող է պատմել իր տեսլականի մասին։

Դուք նաև ՀՖՖ գործկոմի անդամ եք: Արդեն հասցրե՞լ եք նախաձեռնություններով ու առաջարկներով հանդես գալ գործկոմի նիստերին:

Այս գործկոմում ցանկացած հարց բավականին բովանդալակից քննարկման է ենթարկվում, բոլոր անդամները տիրապետում են ոլորտին։ Այդ քննարկումներն էլ ձևական բնույթ չեն կրում։ Բոլորն իրենց տեսակետներն ունեն ու ցանկացած հարց դիտարկվում է տարբեր տեսանկյուններից։ Ինչպես ես, այնպես էլ ՀՖՖ գործկոմի բոլոր անդամները հանդես են գալիս տարբեր առաջարկներով ու քննարկումներով: Այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք ֆուտբոլային գործունեություն են ծավալում, այսինք առօրյայում զբաղված են ֆուտբոլային հարցերով ու ֆուտբոլի մասին մտածելով: Քննարկումներն ընթանում են առողջ մթնոլորտում: Յուրաքանչյուրը հայտնում է իր դիրքորոշումը:

Վերջերս ՀՖՖ գործկոմի անդամությունից հրաժարվեցին Արմեն Շահգելդյանն և Տիգրան Հակոբյանը: Դրանից հետո ի՞նչ մթնոլորտ է գործկոմում:

Ճիշտ է, գործկոմի նոր նիստ չի եղել նրանց հրաժարականներից հետո, բայց կարող եմ ասել, որ աշխատանքային մթնոլորտը մնացել է նույնը: Հրաժարական տալուց հետո չեմ զրուցել ոչ Արմեն Շահգդելյանի, ոչ էլ Տիգրան Հակոբյանի հետ։ Երկուսի հետ էլ ունեմ գործնական, լավ հարաբերություններ, ինձ համար էլ նրանց հրաժարականի փաստն անակնկալ էր։

Ո՞րն է պատճառը, որ գործկոմի շուրջ միշտ աղմուկ կա։

Համացանցում, լրատվամիջոցներում անընդհատ տեսնում եմ շահարկումներ, վարկաբեկող նյութեր, որոնք ընդհանրապես իրականությանը չեն համապաստախանում։ Անգամ իմ մասին են սխալ լուրեր տարածել։ Այո, ես գործկոմի անդամ առաջադրվել եմ «Արագած» ֆուտբոլային ակումբի կողմից, բայց այդ փաստը շոուի վերածելու թեմա չէ։ Ֆոտբոլային աշխարհում բոլորն էլ գիտեն, թե ով ով է և ինչ առաքելություն է կատարում։ Կան մարդիկ, ովքեր հավանաբար հետապնդում են իրենց անձնական ամբիցիաներին, բայց դա հաստատ հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված չէ։ Այս բնագավառը նման է ընտանիքի, եթե ներսում կան խժդժություններ, անվստահության դրսևորումներ, ապա ընդհանուր գործի զարգացման մասին խոսելն ավելորդ է։