Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Կույսերին անախորժություններով հագեցած օր է սպասվում․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակը

Խոյ: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան ձեր ծրագրերն իրագործելու համար: Հարկ եղած դեպքում կդիմեք խորամանկության, և ինչ գնով էլ լինի, ցանկալի արդյունքի կհասնեք: Մտերիմների հետ շփումը հաճելի կլինի: Հարմար օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Այսօր կարող եք կոմերցիոն գործունեությամբ զբաղվել, գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նոր նախաձեռնություններում հաջողության կհասնեք: Որքան ավելի համարձակ լինեն ձեր մտահղացումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանց իրականացումը ձեզ օգուտ կբերի:

Ցուլ: Այսօր ծագած բոլոր խնդիրներին հանգիստ վերաբերվեք: Շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր են ուրախալի իրադարձություններ: Կհասկանաք, թե ինչպես է պետք հասնել դրված նպատակներին: Կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ հարցում: Հրաշալի օր է առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու համար: Ձեր բոլոր առաջարկները և նախաձեռնությունները հավանության կարժանանան: Կարող եք ուղևորությունների մեկնել, սիրելիները սիրով կընկերակցեն ձեզ:

Երկվորյակ: Եթե ինքնախաբեությամբ չզբաղվեք և ինքներդ խնդիրներ չստեղծեք, ապա հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր ճիշտ որոշումներ կկայացնեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Հակառակորդները չեն կարող և չեն էլ փորձի վնասել ձեզ: Կարող եք թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի ծանոթություններ կհաստատեն, որոնք կարող են ռոմանտիկ զարգացում ունենալ:

Խեցգետին: Օրվա ընթացքում հետաքրքիր իրադարձությունները քիչ հավանական են: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն ձանձրալի և հոգնեցուցիչ կթվա: Ինքնադրսևորման հնարավորություն չեք ունենա: Ստիպված կլինեք համակերպվել, որ այսօր հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր պակաս տաղանդավոր են, անգամ առանձնանում են իրենց հիմարությամբ: Ամեն դեպքում թույլ մի տվեք, որ նախանձը գլուխ բարձրացնի, նամանավանդ որ սեփական հաջողությունը սարերի հետևում չէ: Փոքր ուղևորությունները, զբոսանքները, ճանաչողական էքսկուրսիաները տրամադրություն կբարձրացնեն: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կոգեշնչեն ձեզ, հակառակ դեպքում մռայլ մտքերից չեք խուսափի:

 

Առյուծ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր նախապես գործողությունների ծրագիր են կազմել և այժմ հետևում են դրան: Բանավեճերում առավել ինքնավստահ եղեք, պնդեք ձեր տեսակետը: Ի վերջո հաղթանակ կտանեք, և ընդդիմախոսները ստիպված կլինեն ընդունել ձեր իրավացիությունը: Ազգականների հետ տարաձայնությունները կհարթվեն, որոշ հին խնդիրներ վերջապես լուծում կգտնեն: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք, սակայն, ժամանակավոր բնույթ են կրում, և անհանգստանալու կարիք չկա: Աշխատանքին վերաբերող հարցեր քննարկել չարժե: Գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն:

Կույս: Օրը հագեցած է ոչ միայն հաճելի իրադարձություններով, այլ նաև անախորժություններով: Հնարավոր են ընտանեկան վեճեր, որոնք հարաբերություններում լարվածություն կստեղծեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփորձեն իրենց կամքը թելադրել շրջապատի մարդկանց, եսասիրություն կդրսևորեն, ինչի համար հետագայում կզղջան և կաշխատեն ուղղել թույլ տված սխալները: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Հեշտությամբ կհաջողվի գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Շատերի համակրանքին կարժանանաք: Կարող եք որոշ գնումներ կատարել, ձեռք բերել հագուստ, օծանելիք, նաև այնպիսի իրեր, որոնք կընդգծեն հասարակության մեջ ձեր բարձր դիրքը:

Կշեռք: Այսօր աշխատեք ստվերում մնալ և ավելորդ ուշադրություն չգրավել: Նշանի շատ ներկայացուցիչներ նոր մտահղացումներ կունենան, որոնց իրագործումը կնպաստի մասնագիտական աճին և կավելացնի եկամուտը: Ծրագրերի իրականացման հարցում շտապողականություն դրսևորել չարժե: Զինվեք համբերությամբ, ձեռք բերեք նոր աջակիցներ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր գործում: Այսօր հաշվի կառնեք մտերիմների փորձը և զերծ կմնաք սխալներից: Իմաստուն մարդիկ ճիշտ խորհուրդներ կտան:

Կարիճ: Գործերը լավ կդասավորվեն, անհանգստանալու կարիք չկա: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելիին զարմացնելու հնարավորություն կունենաք: Սիրային ժամադրությունները հաճելի ու տպավորիչ կլինեն: Շրջապատի համակրանքին արժանանալու համար խորամանկության դիմելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա, փորձեք ձեզ բնական պահել: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Կարող եք նոր գործեր ձեռնարկել:

Աղեղնավոր: Անհանգստանալու պատճառ չկա: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է գործընկերների, գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք:

Այծեղջյուր: Օրն առավել լավ կդասավորվի նրանց համար, ովքեր զբաղված են մեծամասշտաբ, բարդ գործերով: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհիանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին: Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա:

Ավելին՝ այստեղ