Դոմինիկ Տիմը՝ US Open-ի չեմպիոն
Ավստրիացի Դոմինիկ Տիմը նվաճել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը:
4 ժամ 2 րոպե տևած մրցավեճում Դոմինիկ Տիմը առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի նկատմամբ 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 հաշվով:
27-ամյա Դոմինիկ Տիմը դարձավ առաջին ավստրացի թենիսիստը, որը դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոն:
US Open-ում չեմպիոնության համար Տիմը կստանա 3 միլիոն դոլար: US Open-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն դոլար է։