«Համառությունն օգնում է անցնել հիասթափության միջով»․ Էդգար Իգիթյանի նոր գրառումը
Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Ախթամար» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։
Դերասանի միկրոբլոգում հրապարակված կադրից կից նա կատարել է հետեւյալ գրառումը․«Համառությունն օգնում է անցնել հիասթափության միջով: Համառությունը հրում է մարդուն իր կյանքի սարը բարձրանալիս ամեն անգամ, երբ գագաթը չի երևում, կամ երբ կեղծ գագաթի է հասնում»:
Նշենք, որ ավելի վաղ Էդգարը գրել էր․ «Ես չեմ քանդակում, միայն փորձում եմ նմանեցնել իմ մեջ պատկերվածը: Իսկ քանդակն առանց ջերմության կնմանվի խավարի մեջ մի քաոսի, որտեղ կանհետանա նույնիսկ սրտիս փոքրիկ անկյունում մնացած հույսիս ծիլերը: Իսկ ես ուզում եմ ավելի ամրացնել արմատները...»։