Քոնոր Մաքգրեգորի մենեջերը հայտնել է, որ վերջինս երբեք խոչընդոտ չի լինի նրանց համար, որոնք ցանկանում են թերթերի վերնագրերում հայտնվել
Խառը մարտարվեստների իռլանդացի մարտիկ, UFC բացարձակ մարտական առաջնության երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մենեջեր Օդի Ատտարը հայտնել է, որ վերջինս երբեք չի եղել և չի լինի խոչընդոտ նրանց համար, որոնք ցանկանում են թերթերի վերնագրերում հայտնվել վճարվելու դիմաց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով MMAfighting-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, 32-ամյա մարզիկը կասկածվում է սեռական բռնության փորձ անելու և ոչ պատշաճ վարք դրսևորելու մեջ: Համապատասխան բողոքը ստացվել է սեպտեմբերի 10-ին: Իռլանդացին այդ օրերին հանգստանալիս է եղել Կորսիկա կղզում:
Մարզիկը հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքն ու չի ընդունում մեղքը: Վերջինս ցուցմունք է տվել ֆրանսիական ոստիկանությանը:
Իր կարիերայի ընթացքում Մաքգրեգորը 22 հաղթանակ է տարել 26 մենամարտում: 2020 թվականի հունիսին նա երրորդ անգամ հայտարարել է խաղը մարտարվեստներից հեռանալու մասին: