Նեյմարն ապաքինվել է կորոնավիրուսից եւ վերսկսել մարզումները ՊՍԺ-ում
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ապաքինվել է կորոնավիրուսից եւ վերսկսել է մարզումները գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմում։ Այդ մասին 28-ամյա ֆուտբոլիստը գրել է Թվիթերում։
«Վերադարձել եմ մարզումներին։ Շատ երջանիկ եմ»,- գրել է Նեյմարը։
Նեյմարից բացի կորոնավիրուսի դրական թեստեր էին հանձնել ՊՍԺ-ի դարպասապահա Կեյլոր Նավասը, կիսապաշտպաններ Մարկինյոսը, Լեանդրո Պարեդեսն ու Անխել Դի Մարիան եւ հարձակվող Կիլիան Մբապեն։
Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել էր «Լանսին»։
Երկրորդ տուրում ՊՍԺ-ն կընդունի «Մարսելին»։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։