Անդրե Սիլվան հիմնական պայմանագիր է ստորագրել Այնտրախտի հետ
Իտալական «Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան հիմնական պայմանագիր է ստորագրել «Այնտրախտի» հետ, որտեղ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա հարձակվողի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր:
Սպասվում է, որ հակառակ ուղղությամբ կտեղափոխվի Անտե Ռեբիչը, ով վարձավճարով նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Միլանում»: