Սիլեսենը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը
Իսպանական «Վալենսիայի» և Նիդերլանդների ազգային հավաքականի դարպասապահ Յասպեր Սիլեսենը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկնարկելիք մրցաշրջանի սկզբնական հատվածը:
Marca-ի հաղորդմամբ՝ Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի՝ Նիդերլանդներ - Իտալիա հանդիպման ավարտից հետո Սիլեսենը ցավեր է զգացել և բուժզննում է անցել, որից պարզ է դարձել, որ 31-ամյա դարպասապահը մկանային վնասվածք է ստացել:
Սիլեսենը վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 3 շաբաթների ընթացքում:
Հիշեցնենք, որ Յասպեր Սիլեսենը «Վալենսիա» է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից» 2019 թվականի ամռանը: