«Յուվենտուսի» կիսապաշտպանը 1 ամսով դուրս է մնացել շարքից
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկին վնասվածք է ստացել Իտալիայի հավաքականի մարզումներից մեկի ընթացքում, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
26-ամյա Բեռնարդեսկին մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 1 ամսվա ընթացքում:
2019/20 մրցաշրջանում Բեռնարդեսկին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 38 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: