Մանչինին խոստովանել է, որ Կիելինիի բացակայությունը եղել է ակնոց չդնելու պատճառով
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ Բոսնիա-Հերցեգովինայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում մեկնարկային կազմում պաշտպան Աչերբիի փոխարեն պետք է լիներ Կիելինին։
«Ինձ մեկնարկային կազմը ցույց տվեցին այն ժամանակ, երբ ակնոց չէի դրել։ Ինձ վստահեցրին, որ ամեն ինչ գերազանց է։ Ես չնկատեցի, որ Կիելինիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Աչերբին։
Մենք որոշել էինք, որ մի խաղում հանդես կգա Աչերբին, մյուսում՝ Կիելինին, որը ցանկացել էր խաղալ բոսնիացիների դեմ։ Հիմա պետք է փոխել ծրագրերը Նիդերլանդների դեմ խաղին։ Իհարկե, սխալը մեծ չէ, բայց պետք է այն ընդունել»,- 55-ամյա Մանչինիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Իտալիա - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
Նիդերլանդներ - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։