250 կգ-անոց կինը երեխա է ունեցել. Ինչ եք կարծում երեխայի քաշն ինչքա՞ն կլինի․․․
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ռեկորդակրի հերթական պատմությունը։ Նայեք այս երեխայի լուսանկարին։ Երևի կարծեցիք՝ 4-5 ամսական կլինի՞։ Սխալվում եք։ Սա նորածին փոքրիկ է, որի քաշը մոտ 18 կգ է։ Նույնիսկ կեսարյան հատում արած բժիշկն էր ապշել, որովհետև սպասում էր երվորյակների կամ եռորյակների տեսնել, բայց ոչ երբեք՝ ծանրքաշային մի երեխայի։ «Ես իսկապես սպասում էի ընդունել 2-3 նորածինների ծնունդը, բայց պարզվեց՝ ընդամենը մեկն է։ Մի պնդլիկ-գնդլիկ։ Երևի ռեգբիի խաղացող է դառնալու»,- պատմում է բժիշկը։ Պատահական չէ, որ երեխայի քաշն այսքան մեծ է։ Բանն այն է, որ մոր քաշը 250 կգ է։ Բժիշկներն ստիպված նրան կեսարյան հատում են արել՝ երեխային ու մորը տառապանքներից ազատելու համար։ Չէ՞ որ մեծ քաշով բնական ծնունդը տանջալից կլիներ։ Սա աշխարհի ամենածանր նորածինն է։ Նա գերազանցել է 1839-ին Հարավային Աֆրիկայում 17,6 կգ քաշով ծնված նորածնի ռեկորդը։ Նոր ռեկորդակիրն ու նրա մայրը՝ Եվան, մեդալի են արժանացել։ Բայց ամենակարևորն այն է, որ երեխան միանգամայն առողջ է, և բժիշկները նա հաշվով դրական կանխատեսումներ են անում։
Ավելին՝ այստեղ