Յուրահատուկ հոգեբանական թեստ, որը կբացահայտի Ձեզ
Ցանկացած հոգեբանական թեստ հիմնված է պարզ մեխանիզմի վրա՝ մտածողությունն է ազդում ընտրության վրա։
Մեզ թվում է, թե պարզ ընտրություն ենք կատարում, պարզ ընտրություն, որը մեր մասին ավելին է պատմում։
Պատկերված կանանցից ո՞վ է երեխայի մայրը. վերլուծեք, փորձեք բացատրել ընտրությունը։
Եթե ընտրել եք աջից պատկերված կնոջը։ Մարդկանց 70 տոկոսը կարծում է, որ երեխայի մայրն աջից պատկերված կինն է։ Ամենայն հավանականությամբ կնոջ արտաքին տեսքն է դրդել կայացնել այս որոշումը՝ հավաքված մազեր, ձեռքերի և ոտքերի դիրք, որոնք, ընդհանուր առմամբ, հանգստության տպավորություն են թողնում։
Այս տարբերակն ընտրող մարդիկ, որպես կանոն, ստեղծագործական կարողություններ են ունենում, որոնք հաճախ օգտագործում են հյուծելու աստիճանի։ Կարողանում են լսել, հարցեր տալ, հասցնել քննարկման՝ մարդու համար բացարձակ անկանխատեսելի ավարտի։ Պատասխանատվության զգացումը լավ է զարգացած, շրջահայաց են, նկատում են տրամադրության նույնիսկ ամենափոքր անկումները և արագ կողմնորոշվում, երբ որևէ մեկն օգնության կարիք ունի։
Եթե ընտրել եք ձախից պատկերված կնոջը։ Այս տարբերակն ընտրում է մարդկանց միայն 30 տոկոսը։ Նրանք հետաքրքիր, կարդացած մարդիկ են, լավ զարգացած ինտուիցիա ունեն։ Միշտ որոնում են այն, ինչն իրավիճակը կբացատրի տրամաբանական տեսակյունից։ Երբեք հապճեպ որոշումներ չեն կայացնում։ Վստահ եղեք, որ նրանց ցանկացած քայլ կշռադատված է, նրանք դրա մասին մտածել են շատ երկար։
Այս տարբերակն ընտրող մարդիկ կարողանում են հուսալի ընկեր լինել։ Նրանք կարող են անկեղծորեն ուրախանալ և տխրել ձեզ համար։ Բնորոշ հատկությունները տարբեր են, ընդ որում, գերակշռում են դրականները։ Լավ ծնողներ են դառնում, գիտեն՝ ինչպես երեխաներին սովորեցնել դրական մտածողություն, կայունություն, կոնֆլիկտներին «սառը» մոտենալու կարողություն։ Նրանց հետ շփումը նշանակում է շատ բան սովորելու հնարավորություն։
Ավելին՝ այստեղ