Ինչպի՞սի տեսք ունի COVID 19-ով վարակված մարդու թոքերը. ասիմպտոմ հիվանդների մոտ նույն պատկերն է (լուսանկար)
Հյուսիսային Կորեայի բժիշկները ցույց են տվել թե ինչպիսի տեսք ունի COVID-19-ով վարակված հիվանդի թոքերը: Սա իսկապես սարսափելի է:
Կորոնավիրուսը սկսում է բազմանալ էպիթելային բջիջներում, առաջին հերթին վերին շնչուղիներում: Այսպիսով, այն ներթափանցում է թոքերի ստորին հատվածը և ազդում բրոնխների վրա:
Արդյունքում սկսում է բորբոքումը, թոքերը ջրով են լցվում և չեն կարողանում իրենց ֆունկցիան կատարել: Համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վրա երևում է թե ինչ տեսք ունեն թոքերը: Որքան շատ են սպիըակ ծակոտիները, այնքան ավելի շատ են թոքերը վնասվում, և մարդն ավելի քիչ հնարավորություն ունի ինքնուրույն շնչելու համար:
Հաջորդ փուլի թոքերի վնասումը կոչվում է «սալաքարային էֆեկտ»: Նկարներում օրինակը ավելի հստակ տեսանելի է դառնում:
Սրանից հետո որպես կանոն, առաջացած սպիտակ ծակոտիները դառնում են լրիվ սպիտակ: Սա ինքնին այդքան էլ վատ չէ, բայց երբ դա ավելի է շատանում, այդ ժամանակ արդեն պետք է անհանգստանալ:
Նաև նշեմ, որ շատ հաճախ անախտանիշ COVID-19-ի դեպքում կարող են լինել թոքերի վնասում:
Ավելին՝ այստեղ