Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

«Այժմ իրար սիրահարված ենք ավելի, քան երբևէ». Մայա Պողոսյանն առաջին անգամ խոսում է ամուսնու հետ կարճատև բաժանման պատճառի, այդ փուլի հաղթահարման և միանալու որոշման մասին

Մայա Պողոսյանը և Ավետիս Խախամյանն ամիսներ առաջ սոցիալական ցանցի իրենց էջերում փոխեցին ընտանեկան կարգավիճակը՝ այդ կերպ հայտնելով, որ բաժանվել են։ Այն ժամանակ Ավետիսը հաստատեց բաժանման լուրը։ Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ զույգը նորից միասին է: Այսօր արդեն Մայան Tert.am Life–ի հետ անկեղծ զրույցում  առաջին անգամ խոսել է կյանքի այդ փուլի, բաժանման պատճառի, իր հոգեվիճակի և միանալու որոշում կայացնելու մասին։

Մայան ասաց, որ գիտի, թե քաղաքում ինչ մեծ հետաքրքրության ալիք էր բարձրացրել իրենց զույգի բաժանման լուրը, ինքը գիտակցել է, որ նման արձագանք կլինի, այդուհանդերձ, հենց ինքն է փոխել իր ֆեյսբուքյան էջի կարգավիճակը։

«Կողքից հետաքրքրությամբ հետևում էի այդ ամենին։ Մտածում էի, թե բացասական արձագանքներ այնուամենայնիվ իմ հասցեին շատ կլինեն, քանի որ ես կին եմ, իսկ մեր հասարակության մեջ բաժանված կին լինելը հեշտ բան չէ, բայց հակառակը եղավ։ Բացասական ոչ մի արձագանքի չեմ հանդիպել, մարդիկ այնքան ուշադիր ու հոգատար էին իմ հանդեպ։ Շատերը պատրաստակամ էին օգնել, ամեն հարցում աջակցել ինձ։ Բայց ես բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ ունեցել օգնության կարիք և չեմ ընդունել, ուղղակի այդպիսի վերաբերմունքն ու հոգատարությունն անշուշտ հաճելի էր»,–ասաց նա։

Մայայի խոսքով՝ ինքն ու Ավետիսը լուրջ խնդիր երբևէ չեն ունեցել, բաժանվելու որոշումն ինքընստինքյան են կայացրել։ «Բաժանման ընթացքում միասին չէինք ապրում, դիմել էինք նաև ԶԱԳՍ` բաժանվելու համար, բայց երեկ հետ վերցրինք մեր դիմումը, անգամ մոռացել էինք, որ ԶԱԳՍ-ի վկայականը մեզ մոտ չէ,- ժպիտով նշեց Մայան և հավելեց, որ ո՛չ իր, ո՛չ ամուսնու կողմից դավաճանություն երբևէ չի եղել։ -Երկուսս էլ դավաճանությունից հետո չէինք ապրի միմյանց հետ։ Նույնիսկ բաժանվելիս սերը կար, հակառակ դեպքում չէինք միանա։ Ուղղակի, ըստ իս, մեր հարաբերությունները վերալիցքավորման ցանկություն ունեին, իսկ որոշումը երկուստեք էր, բայց առաջինը ես բարձրաձայնեցի։ Հոգուս խորքում հասկանում էի, որ միանալու ենք։ Այնպես չէր, որ վստահ էի դրանում, ուղղակի զգում էի։ Ամեն րոպե զգում էի, որ առանց Ավետիսի չեմ պատկերացնում իմ հետագա կյանքը։ Այժմ բոլորովին չեմ փոշմանում այդ փուլի համար»։

Զույգի բաժանման շրջանը համընկել է կարանտինի հետ, երբ ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակ էր. «Չգիտեմ՝ ինչպես կլիներ, եթե սովորական շրջան լիներ, աշխատեինք, ժամանց լիներ»։

Մայան ընդգծեց, որ նույնիսկ բաժանման ընթացքում ամուսնինն իրենց կողքի բնակարանում էր ապրում, հեռու չի գնացել։ «Թեև բաժանվել էինք, չի եղել մի օր, որ ինչ-որ առիթով միմյանց չտեսնենք։ Երբ խանութ էի գնում, ամուսնուս համար ևս գնումներ էի անում, քանի որ գիտեի, թե ինչ հաստատ մոռացած կլինի գնել իր համար։ Նա ևս շատ ուշադիր էր անգամ մեր բաժանման ժամանակ, ամեն օր մեզ համար գնումներ էր կատարում, իմ և Ալեքսի սիրած ուտեստներն ու քաղցրավենիքներն էր ուղարկում և այլն։ Մեր հոգատարությունն իրար հանդեպ երբեք չի պակասել»։

Խոսելով այդ փուլի հաղթահարման մասին՝ Մայան ասաց․ «Առհասարակ ես կյանքին բարդ անկյան տան չեմ նայում, խոսքը, իհարկե լուրջի ու անլուրջի մասին չէ։ Կյանքի մատուցած դժվարությունները, բեկումնային պահերը, փոփոխությունները ես ընդունում եմ որպես կյանքի նորմալ ընթացք։ Անցումային շրջան էր մեզ համար։ Ամուսնացած ենք արդեն 14 տարի ու այն զույգերից ենք, որոնք հավերժ իրար սիրահարված են»։

Մայան ասաց, որ ամեն ինչ անում էին, որ երեխան ոչինչ չզգա։ «Ես բացատրում էի նրան, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, որ հանկարծ այդ ամենը հետք չթողնի նրա հոգեբանության վրա։ Ամեն օր հանդիպում էր իր հոր հետ։ Ես խոհանոցում հաճախ չեմ լինում, բայց այդ ընթացքում համեղ բաղադրատոմսեր էի գտնում, պատրաստում։ Ավետիսը գալիս էր, որդու հետ ճաշում, ընթրում, գրեթե, ամեն օրն Ալեքսի հետ էր անցկացնում։

Հարցին, թե ինչպե՞ս կայացրին կրկին միանալու որոշումը, Մայան պատասխանեց․ «Միանալու որոշում էլ ինքընստինքյան ստացվեց։ Իհարկե զրուցեցինք, միմյանց ժամանակ տվեցինք, հետո միացանք։ Նման իրավիճակներից հետո հարաբերությունները մի նոր, ավելի գեղեցիկ ու զգացմունքային փուլ են մտնում։ Սկսում եք է՛լ ավելի գնահատել ու արժևորել մեկդ մյուսին և ամբողջ էությամբ զգալ սիրելու և սիրված լինելու բերկրանքը։ Այժմ իրար սիրահարված ենք ավելի, քան երբևէ»:

Ավելին՝ այստեղ