Ինչի կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների չարաշահումը
Գազավորված ըմպելիքները պարունակում են ածխաթթու գազը, որի շնորհիվ պղպջակներ են ի հայտ գալիս, ինչը հանգեցնում է ատամների էմալի աստիճանական քայքայմանը: Այդ պատճառով են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել գազավորված ըմպելիքների օգտագործումն ու օգտագործել այն միայն սնվելու հետ մեկտեղ, երբ բերանում ինտենսիվանում է թքարտադրությունը, քանի որ դրա միջոցով վնասազերծվում է ածխաթթուն:
Գազավորված հանքային ջրի որոշ տեսակներ մեծ քանակությամբ աղ են պարունակում: Դրա ավելցուկը օրգանիզմում կապված է բաձր զարկերակային ճնշման ու սրտի հիվանդությունների՝ ավելի հավանական դառնալու հետ: Բացի այդ՝ աղը բարդացնում է հեղուկի դուրսբերումը օրգանիզմից:
Գազավորված ըմպելիքի ածխաթթու գազը մարսողական համակարգում գազի ավելորդ ծավալներ է ստեղծում: Որոշ մարդկանց մոտ այն կարող է լուրջ դիսկոմֆորտ առաջ բերել, իսկ բորբոքված աղիքի համախտանիշով մարդիկ շատ ավելի վատ զգացողություններ կունենան:
Գազավորված ըմպելինքերում շատ բարձր է շաքարի պարունակությունը: Գիտնականները պարզել են, որ օրական ընդամենը երկու բաժակի օգտագործումը ստիպում է մարդուն ավելի շատ բարձր կալորիականության մթերքեր ուտել: Այս ամենն էլ նպաստում գիրանալուն ու ճարպակալմանը: