«Ցավոք, առողջական խնդիր եմ ունեցել». Իննա Խոջամիրյանը` հիվանդանոցում հայտնվելու մասին
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը երեկ Ինստագրամի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ դերասանուհին հիվանդանոցում է, իսկ նրա համար երգում են դերասան Վահե Զիրոյանն ու դերասանուհի Օլյա Հակոբյանը:
Նա տեսանյութը մակագրել էր. «Յուրաքանչյուրը պարտավոր է առնվազն երկու գիժ ունենալ, ովքեր քո ամենանեղ պահին կհասնեն, բայց առիթը բաց չեն թողնի` խնամակալությունը 6/8 քեֆ դարձնել»:
Ավելի վաղ ևս Իննան հրապարակում էր արել հիվանդանոցից։ Այսօր դերասանուհին անդրադարձել է առողջական խնդրին, շնորհակալություն հայտնել բոլորին` զանգերի, հաղորդագրությունների, մեկնաբանությունների համար: Նա ասել է, որ չէր պատկերացնում, որ տեղադրած վերջին տեսանյութի հետ կապված անհանգստության նման ալիք կբարձրանա:
«Ցավոք, առողջական խնդիր ունեցել եմ, բայց դա հուլիսին էր: Ուղղակի, քչփորելով իմ հիվանդանոցային արխիվը, երեկ որոշեցի տեսանյութ հրապարակել: Ես լավ եմ, առողջ եմ և նույնը ձեզ եմ մաղթում: Այս տարի կարևորը առողջ լինելն է»,-նշել է Իննան:
Ավելին՝ այստեղ