Օգոստոսի 20-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ԽՈՅԵՐ
Այսօր նույնիսկ եթե զուգընկերների քայլերը հաճելի չեն Խոյերին, հարկավոր է այդ մասին հայտնել դիվանագիտության, այլ ոչ թե զգացմունքների լեզվով: Ձեր անզուսպ պահվածքը այսօր կարող է վեճի պատճառ դառնալ:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը կոչ են անում Ցլերին ուշադրություն դարձնել այն հարաբերություններին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստացվել: Մի' վախեցեք արկածախնդրության դիմել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը հուշում են, որ սիրո հարցում ստանձնելով նախաձեռնողի դերը՝ Երկվորյակները չեն սխալվի. գործերը դյուրին կլուծվեն՝ փոխադարձ բավարարվածության զգացումով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խեցգետիններին նայել իրենց շուրջբոլորը. գուցե նրանք վերջապես կնկատեն նրանց, ովքեր գաղտնի սիրում են իրենց:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եթե Առյուծները կարողանան հետին պլան մղել աշխատանքը կամ այլ անհապաղ գործեր, ապա այսօր ռոմանտիկ հարաբերություններում նրանք կարող են ներդաշնակություն եւ փոխըմբռնում ակնկալել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօրվա օրը սիրո ճակատում հաջողություն է խոստանում Կույսերին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք դադարեն անհանգստանալ այն հարցի շուրջ, թե արդյոք իրենք բավականաչափ լավն են իրենց սիրելիների համար:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները պետք է երկնքից ցած իջնեն. դա թույլ կտա նրանց իրական արդյունքների հասնել ռոմանտիկ հարաբերություններում:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին սիրո հարցում հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Նրանք կարող են համարձակորեն առաջ շարժվել եւ չվախենալ ոչինչից: Վերջապես հասկացրե'ք Ձեր ընտրյալներին, որ Դուք անտարբեր չեք նրանց հանդեպ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր ռոմանտիկ հարաբերություններում շատ խնդիրնե՞ր կան եւ դուք դեռ չե՞ք կատարել վերջնական ընտրությունը: Աստղերը հուշում են, որ այսօր Աղեղնավորները ընդունակ են ցանկացած իրավիճակ ընդունել այնպես, ինչպես այն կա։
Ավելին՝ այստեղ