ՉԼ. ՊՍԺ-ն դուրս եկավ եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում ֆրանսիական ՊՍԺ-ն ուժերը չափեց գերմանական «Լայպցիգի» հետ:
ՊՍԺ-ն 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: ՊՍԺ-ի առաջին գոլը 6-րդ րոպեին խփել է բրազիլացի պաշտպան Մարկինյոսը: 44-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 56-րդ րոպեին իսպանացի պաշտպան Խուան Բերնատն ամրագրել է վերջնական հաշիվը:
Եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Լիոն» - «Բավարիա» դիմակայության հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի փլեյ-օֆֆում դիմակայությունների ելքը վճռվում է 1 հանդիպման արդյունքով:
Մարկինյոս, 6, Անխել Դի Մարիա, 44, Խուան Բերնատ, 56