Մեսսին տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու մտադրության մասին
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ֆուտբոլային ակումբին հայտնել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռանալ թիմից, հայտնում է esporteinterativo.com-ը:
Ինչպես նշում է թերթը, «Բարսելոնայի» աղբյուրը, ով լավ ծանոթ է արգենտինացուն, ասում է, որ Մեսսին երբեք այնքան վճռական չի եղել՝ լքելու թիմը, որքան հիմա: Ուրբաթ օրը Լիսաբոնում կայացած «Բարսելոնան» 2: 8 հաշվով պարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում մյունխենյան «Բավարիային» և ավարտեց պայքարը մրցաշարում: «Կապտանռնագույնները» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իրենց դարպասում ընդունեցին 8 գոլ: Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է մինչև 2021 թվականի ամառ: