«Ուզում էինք` երեխան մեր նոր տանը ծնվեր»․ Գոռ Մարտիրոսյանը երկորդ անգամ հայր կդառնա
BRAVO.am-ը գրում է
«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան աշնանը երկորդ անգամ ծնողներ կդառնան։ BRAVO.am-ը դերասանի կնոջ հետ զրուցել է ինչպես ապագա փոքրիկի, այնպես էլ նոր առանձնատուն տեղափոխվելու մասին։
«Հղիությանս մասին իմացել եմ Սուրբ Ծննդյան օրը, երկուսս էլ անսահման երջանիկ էինք, շատ էինք սպասում։ Երեխայի սեռը որոշել ենք պարզել, կարեւորում ենք նրա առողջ լույս աշխարհ գալը»,- պատմել է Սյուզաննան։
Զույգի ավագ որդին՝ Վարդանը նույնպես անհամբերությամբ է սպասում տան նոր անդամին․ «Մոտենում է փորիկիս, խոսում փոքրիկի հետ։ Ասում է՝ ինքն է օրօրելու, սիրելու է եւ պաշտպանի, լավ է՝ հոգեբանորեն պատրաստ է»։
Փոքրիկը ծնվելու է սեպտեմբերի առաջին կեսին․ «Երեխայի համար անհրաժեշտ իրերն արդեն պատրաստ են, ամեն ինչ ընտրել ենք Գոռի ու Վարդանի` տղայիս հետ: Քանի որ մենակ ենք ապրում՝ հիմնականում մենք ենք զբաղվելու երեխաների խնամքով, բայց երկուսիս մամաներն էլ անհրաժեշտության դեպքում մեր կողքին են։ Գոռը շատ է օգնում ինձ։ Միշտ ասում եմ՝ Գոռի նմանը չի ծնվել, ու ես ամենաերջանիկն եմ, որ ունեմ իրեն, նա աշխարհի ամենաբարի, ամենահոգատար, համբերատար, ուշադիր հայրն ու ամուսինն է։ Յուրաքանչյուր կին կերազեր կողքին Գոռի նման ամուսին ունենալ»,- խոստովանել է դերասանի կինը: