Որքա՞ն գումար է պահանջում բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի աստղը հարցազրույցի համար եւ ինչպե՞ս է Վարդան Սարգսյանը պատրաստվում իրականացնել դա
Երգիչ եւ հաղորդավար Վարդան Սարգսյանը շարունակում է լինել տնից հեռու եւ նկարահանել հետաքրքիր դրվագներ իր հաղորդման շրջանակներում: Վարդանն այս շրջանում կրկին Հնդկաստանում է… Վերջերս հաղորդավարը Facebook-ի իր հետեւորդներին տեղեկացրել էր, որ ցանկացել է հարցազրույց ներկայացնել բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիային մարմնավորող դերասանուհի Ռաշամի Դեսաիի հետ, սակայն նշել էր, որ վերջինիս հետ 30 րոպե նյութ նկարահանելու համար պետք է վճարել 48 000 դոլար: Այնուամենայնիվ, Վարդանը փորձելու է այդ հարցազրույցը կազմակերպել առանց որեւէ գումար վճարելու: Արդյոք հմուտ հաղորդավարը գտե՞լ է բոլիվուդյան հեռուստասերիալների աստղերի հետ հարցազրույցներ կազմակերպելու ելքը:
NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ հետաքրքիր զրույց է ունեցել Վարդան Սարգսյանի հետ.
«Նրանց հետ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելը ոչ թե դժվար է, այլ շատ դժվար, բայց մեծ ցանկության դեպքում, ստացվում է: Ես լավ կապեր ունեմ եւ կարողանում եմ կազմակերպել այն, ինչ ցանկանում եմ: Այս պահի դրությամբ Ռաշամիի հետ հարցազրույցի պայմանավորվածությունը ստացվել է, հիմա օրն ու վայրն է կազմակերպվում: Ես փորձում եմ հայտնվել նրանց նկարահանման հրապարակներում: Կարծում եմ` այդպես կստացվի երկուսը` մեկում` եւ հարցազրույց կվերցնեմ, եւ կհետեւեմ նկարահանման ընթացքին»,-ասում է հաղորդավարը, որը չի ցանկանում սահմանափակվել միայն Ռաշամիի հետ հարցազրույցով.
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: