Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ազատազրկում է սպառնում
Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթը, մեղադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելիս ստորագրությունների կեղծման համար, հայտնում է Vanity Fair-ը՝ նշելով, որ նրան մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում։
Ու թեեւ առայժմ Քանյեի կամ նրա թիմի դեմ խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանք չի առաջադրել, պարբերականը վկայակոչում է New York Times-ի հետաքննությունը, որի համաձայն՝ մի քանի հանրապետականից կազմված խումբն Ուեսթին օգնում է ձայներ հավաքել։ Նրանց շարքում են Մարկ Ջեյքոբին, որի Let The Voters Decide ընկերությունը Ուեսթի համար կասկածելի միջոցներով ստորագրություններ է հավաքել Օհայոյում, Արեւմտլյան Վիրջինիայում եւ Արկանզասում։
Ջեյքոբին արդեն իսկ ձերբակալված եղել է 2008թ.-ի ընտրական արշավի ընթացքում խարդախության մեղադրանքով եւ ընդունել է իր մեղքը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ