Քրիտինե Պեպելյանը՝ ԱՄՆ արտագաղթելու լուրերի մասին
Tert.am Life-ի հետ զրույցում Քրիստինեն ասաց, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախորդ տարի, երբ ես Միացյալ Նահանգներ էի գնում, ինչո՞ւ ոչ ոքի մտքով չանցավ իմ այցը որպես արտագաղթ մեկնաբանել։ Այդ լուրը կարդացի, երբ ձայնագրման ստուդիայում իմ նոր երգն էի պատրաստում,- ասաց նա, ապա անդրադարձավ հրապարակումներին,- Ես այս ընթացքում միշտ հասանելի եմ եղել և որևէ լրատվամիջոցի կողմից զանգ չեմ ստացել նախքան նման նյութեր հրապարակելը: