Բոլիվուդյան «Թռիչք» հեռուստասերիալում Չակորին մարմնավորող Սպանդան Չատուրվերդին` իրական կյանքում (ֆոտո)
«Թռիչք» հեռուստասերիալում Չակորին մարմնավորելու համար նա արժանացել է «Լավագույն փոքրիկ դերասանուհի» մրցանակին:
9-ամյա այս փոքրիկ գեղեցկուհուն հայ հանդիսատեսը բացահայտեց բոլիվուդյան «Թռիչք» հեռուստասերիալի միջոցով: Չնայած փոքր տարիքին` Սպանդան Չատուրվերդիին հաջողվում է միեւնույն ժամանակ եւ հուզել, եւ ծիծաղեցնել հնդկական հեռուստասերիալի երկրպագուներին:
«Թռիչք» հեռուստասերիալում աղջիկը սկսել է նկարահանվել 2014 թ-ին, երբ ընդամենը 6 տարեկան էր: Սակայն մինչ այդ հեռուստասերիալն էլ փոքրիկ գեղեցկուհին արդեն սկսել էր իր կարիերան` նկարահանվելով բոլիվուդյան մի քանի նախագծերում:Ի դեպ, «Թռիչք» հեռուստասերիալում Չակորին մարմնավորելու համար նա արժանացել է «Լավագույն փոքրիկ դերասանուհի» մրցանակին:
Իսկ ինչպիսի՞ն է Չակորն իրական կյանքում: Ներկայացնում ենք լուսանկարների տեսքով: