«Երբեք չեմ փորձի թռչել Կիևյան կամրջից». Եգոր Գլումով
Past.am--ի բլից հարցերին պատասխանում է սիրված հաղորդավար և շոումեն Եգոր Գլումովը:
- Ձեր օրն սկսվում է...
- Ժամը 7-ին:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ընտանիքիս անդամները:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Բնությունն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Փոքր տղայիս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Կներեմ:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Աշխարհի առաջնության Արգենտինա - Գերմանիա եզրափակիչը:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Երևի չկա այդպիսի բան:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Երևի որ երազումս կնոջս եմ տեսել:
- Երբ բարկացած եք...
- Ահավոր եմ:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Պարզապես ինձ հասկանա:
- Եթե լինեիք ամենազոր...
- Այնպես կանեի, որ հիվանդ մարդ չլիներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: