Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

Աստղագուշակ` մարտի 6-ի համար

Խոյ: Թյուրիմացաբար որոշ խնդիրներ կծագեն, սակայն ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի և ուրախ պահեր կպարգևի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր առավել հնարամիտ են: Հետաքրքիր մտահաղացումներ կունենան թե՛ իրենց և թե՛ ընկերների համար: Զարմանալի չէ, որ մշտապես ուշադրության կենտրոնում կլինեք, շրջապատում բոլորը կցանկանան մտերմանալ ձեզ հետ:

Նոր ծանոթություններ կհաստատեք, ֆլիրտը չեք բացառի, սակայն որևէ մեկով լուրջ տարվել չեք ցանկանա: Դա լավ կստացվի նշանի փորձառու ներկայացուցիչների մոտ, իսկ ավելի երիտասարդ Խոյերը կդժվարանան խուսափել սիրահարվածությունից, իսկ զգացմունքները հնարավոր է փոխադարձ չլինեն:

Ցուլ: Օրը հանգիստ կանցնի, թույլ կտա իրագործել, շաբաթվա ընթացքում կազմած, մի շարք ծրագրեր: Տեսնելով, որ դժվարին իրավիճակում եք՝ մտերիմներն անմիջապես օգնության կհասնեն: Ուրախալի լուրեր կստանաք, հնարավոր են դրամական մուտքեր:

Առավոտյան կարող եք ուղևորության մեկնել, հանդիպել ընկերներին: իսկ երեկոն ցանկալի է անցկացնել տանը՝ միայնության մեջ: Փորձեք թուլանալ, լիցքաթափվել: Այսօր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան հանգստի կարիք շատ ունեք:

Երկվորյակ: Բարդ օր է սպասվում: Վատ միջադեպեր չեն լինի, սակայն դրական լիցքերի, հաճելի զգացողությունների պակաս կզգաք, ինչը վատ կանդրադառնա ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի վրա: Կարևոր որոշումներ կայացնել չարժե, ցանկացած իրավիճակում հանգստություն և զգուշություն պահպանեք:

Մտերիմների հետ հարաբերությունները մարտի դաշտ են հիշեցնում: Ամեն պահ պայթյունի վտանգ կա,իսկ պատճառը ձեզ համար անհայտ է: Ամեն դեպքում,փորձեք առավել համբերատար լինել, խուսափեք ցավոտ թեմաների քննարկումից:

Խեցգետին: Օրը լավ կդասավորվի, միայն երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ: Մտերիմները ձեր ուշադրության և աջակցության կարիքն ունեն: Փորձեք լսել նրանց, անգամ եթե զրույցի թեման այնքան էլ ձեր սրտով չէ: Կեսօրին հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն: Կարող եք հաջող գնումներ կատարել:

Երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր առողջությանը և արտաքին տեսքին: Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները արդյունավետ ու օգտակար կլինեն:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Կհաջողվի իրագործել այն ամենն, ինչը ծրագրել էիք, և այդ հարցում աջակցության կարիք չեք ունենա: Կարող եք միանգամայն նոր գործեր ձեռնարկել, անգամ եթե դրանց մասին հստակ պատկերացում չունեք: Ձեռք կբերեք նոր համախոհներ:

Երեկոն հարմար է ոչ պաշտոնական շփումների համար այն մարդկանց հետ, որոնց հետ ֆինանսական ընդհանուր շահեր ունեք: Գործնակայն բնույթի հանդիպումը կարող է անսպասելի զարգացում ստանա, հնարավոր է բուռն սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Կույս: Այսօր առավել զգուշավոր եղեք: Լարված օր է սպասվում՝ լի տհաճ անակնկալներով: Նշանի շատ ներկայացուցիչներ կգժտվեն նրանց հետ, ում սիրում են, մտերիմների հետ հարաբերություններն անտանելի կդառնան: Ձեր կատակներն այսօր ճիշտ չեն հասկացվի, և ոմանց համար վիրավաորական կլինեն: Ուրիշների կյանքին խառնվելը, նրանց անձնական հարցերը քննարկելն այսօր ճիշտ չի լինի: Փորձեք լսողի դերում լինել:

Հնարավոր է լուծվեն, վերջին ժամանակներս անհանգստացնող, մի շարք հարցեր: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք կյանքի կոչելով՝ ձեր կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեք:

Կշեռք: Անհանգիստ, հակասություններով լի, սակայն հետաքրքիր օր է սպասվում: Նշանի այն ներկայացուցիչները , ովքեր երազել են գլխապտույտ սիրավեպ ունենալ, անհավանական սիրային պատմության սկիզբ դնելու հնարավորություն կունենան: Այսօր կոգեշնչվեն այն Կշեռքները, որոնց հոգեհարազատ է գրականությունը:

Ինքներդ ձեզ չեք խաբի, սակայն մարդկանց հետ շփումներում փոքրիկ խորամանկությունների կդիմեք, և դրանով ոչ մեկի չեք վնասի , այլ ճիշտ հակառակը: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Կարող եք ձեռք բերել զարդեր, նորաձև հագուստ:

Կարիճ: Հանգիստ ու խաղաղ օր է սպասվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն կարող է ձանձրալի թվալ: Լի եք էներգիայով, սակայն չգիտեք, թե ինչպես այն օգտագործել: Սխալ կվարվեք, եթե օրն անցկացնեք՝ շրջաապատի մարդկանց խնդիրները լուծելով: Դա կհանգեցնի մի շարք վեճերի և տարաձայնությունների: Եթե շատ եք ուզում բարի գործ անել , ապա արեք այն, ինչ ձեզնից խնդրում են, ոչ ավելին:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր չափազանց զգայուն են և խոցելի, ինչը փոքր-ինչ կզարմացնի մտերիմներին: Փորձեք լիցքաթափվել և հանգստություն պահպանել: Զբոսանքներն օգտակար կլինեն:

Աղեղնավոր: Եթե հստակ ծրագրեր ունեք, ապա անհապաղ անցեք դրանց իրագործմանը, քանի դեռ հանգամանքները ձեր օգտին են դասավորվում և լուրջ խոչընդոտներ չկան: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ուշադիր եղեք անձնական իրերի հանդեպ, որևէ բան կորցնելու վտանգը մեծ է: Փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր երեկոյան գործնական կամ անձնական բնույթի հանդիպումներ են ծրագրել: Ընդհանուր լեզու կգտնեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ անսահման սիրում ու գնահատում են:

Այծեղջյուր: Առավոտյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք օրվա ընթացքում հեշտությամբ կլուծեք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա և, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր մի ժամանակ շատ թանկ են եղել ձեզ համար:

Այսօր կարող եք նոր ուղևորություններ ծրագրել: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Հարմար օր է սպորտով զբաղվելու, մաքուր օդում ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

Ջրհոս: Ամեն բան լավ կդասավորվի, ձեզնից պահանջվում է հանգստություն պահպանել և օրվա առաջին կեսին վեճերի մեջ չներքաշվել: Զգացմունքային դաշտն անկայուն է: Հարազատներին, ընտանիքի անդամներին վերաբերող լուրերը կուրախացնեն: Ոմանց առջև, անսպասելիորեն, գործնական նոր հնարավորություններ կբացվեն: Եվ այդ ամենը շնորհիվ մի մարդու, ում երբևէ օգնել եք:

Երիտասարդ Ջրհոսների համար հետաքրքիր օր է սպասվում: Անձնական հարաբերություններում ձեռք կբերեք նոր փորձ, ինչը հետագայում օգտակար կլինի: Հրաշալի օր է սենյակային բույսեր, նաև ծաղիկներ գնելու համար, դրանք երկար ժամանակ աչք կշոյեն ու կուրախացնեն ձեզ :

Ձկներ: Անխտիր բոլորին վստահել չարժե: Այսօր կարող են մոլորեցնել ձեզ, հեշտությամբ հունից հանել: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Ձեր քայլերում առավել զգույշ եղեք: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Օրվա առաջին կեսնին ստեղծագործական ներուժը մեծ է: Եթե այն ճիշտ ուղղությամբ օգտագործեք, ապա դրական լիցքերի կստանաք: Հնարավոր են նոր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց , ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Սիրելիին մի ձանձրացրեք ձեր կասկածներով, քնքուշ ու համբերատար եղեք: