Մաշկը սև կետերից ազատելու գաղտնիքը
Մաքուր մաշկ ունենալը մեծ նպատակ է բոլորի համար՝ մասնավորապես կանանց: Եվ թվում է, որ հաճախ հանդիպող այս երևույթը ամենամեծ խոչընդոտն է՝ հասնելու այդ նպատակին:
Այս կետերը, որոնք սովորաբար հայտնվում են դեմքի վրա, իրականում պայմանավորված են օրգանիզմում կուտակված ավելորդ յուղի կամ ծակոտիների խցանման հետ:
Երբ ծակոտիները կամ ճարպագեղձերն ավելորդ քանակությամբ յուղ են արտադրում, ծակոտիները լայնանում են և հաստանում:
Այնուհետև յուղը մտնում է դրանց մեջ, և, աստիճանաբար կարծրանալով, հանգեցնում է սև կետերի առաջացման:
Յուղի արտադրվելը ծակոտիներում պայմանավորված է հորմոնալ անհավասարակշռությամբ հիմնականում պատանեկության տարիներին, դաշտանադադարի, դաշտանի, հղիության կամ հաճախակի տապակած սնունդ սպառելու դեպքում:
Սև կետերից ազատվելն առավել հեշտ կլինի, եթե սկսեք օգտագործել ցածր յուղայնություն պարունակող կոսմետիկ պարագաներ, ինչպես նաև բնական միջոցներ, ինչն էլ կնպաստի դրանց վերացմանը:
Այս տեսանյութում ներկայացվում է ողջ գործընթացը, թե ինչպես բնական ճանապարհով ազատվել քթին կամ դեմքի այլ հատվածներին հայտնված սև և սպիտակ կետերից, որի արդյունքը միանշանակ կգոհացնի ձեզ:
Դիտեք այստեղ․․․