Եթե սիրում եք ցերեկը քնել, ապա պետք է իմանաք այս մասին
Դուք ուշադրություն դարձրել եք որ օրվա մեջ 5 րոպեանոց քունը,որ կարող է լինել նստած,կիսանստած (ոմանք անգամ կարողանում են կանգնած քնել) վիճակոիմ տալիս է ավելի շատ առույգություն և էներգիա,քան երկարատև գիշերային քունը հարմարավետ,տաք մահճակալում։Պարզվում է որ չի կարելի ձեզ զրկել այդ հաճույքից Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ ապա արեք դա։Դա հնարավորություն է տալիս էներգիայով լիցքավորվել և առույգանալ։Օրը աննկատ թռնում է իսկ ամենօրյա գործերը չեն թվում նույնքան ձանձրալի
Ինչ առավելություններ ունի ցերեկվա քունը
1․Օրգանիզմում կատարվում է երջանկության հորմոնի արտադրանք։Քնի ժամանակ ակտիվ արտադրվում է սերոտոնին։Այդ պատճառով էլ մեր տրամադրությունը գնալով զգալիորեն բարելավվում է՝ցերեկվա հանգստից հետո
2․Բարելավվում է կենտրոնանալու ունակությունը։Ցերեկային ժամերի քունը,ինչպես պարզել են գիտնականները համարժեք է 200 մգ կոֆեինի հետ։Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ
3․Աճում է ստեղծագործական պոտենցիալը։Մեծն մտածողները,գիտնականները,փիլիսոփաները նկարիչները հաճախ են քնում ցերեկները։Դա նաև փոքրիկ ընդմիջում է ակտիվությունից հետո որը թույլ է տալիս հիասքանչ մտքեր առաջ բերել։Օրինակ Լեոնարդո դա Վինչին շատ հաճախ քնել է այն պահերին երբ նկարել է իր գլուխգործոցները
4․Բարելավվում է հիշողությունը։Օրինակ,բանաստեղծությունները,որոնք ոչ մի կերպ չէր լինում անգիր սովորել արագ հիշվում են օրվա մեջ կարճ ժամկետով քնելուց հետո
5․5 գլխավոր զգայարանները դառնում են ավելի սուր։Ուտելիքը թվում է համեղ երաժշտությունը ավելի լսելի գույները պայծառ