Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
Lifestyle

«Ընտանիքն իմ ամենասուրբ վայրն է, որտեղ բացարձակապես չեմ օգտագործում մասնագիտությունս». Անահիտ Կիրակոսյան

«Բանակում» հեռուստասերիալի աղջիկ դերասաններին մատների վրա կարելի է հաշվել:

Past.am-ը զրուցել է նրանցից մեկի՝ Անահիտ Կիրակոսյանի հետ, ով հեռուստասերիալում մարմնավորում էր Սուսիկին:

- Սկսենք Ձեր՝ հեռուստասերիալում հայտնվելու պատմությունից. ինչպե՞ս ստացվեց:

- Քասթինգ էր հայտարարվել, գնացի, մասնակցեցի ու ստացա Սուսիկի կերպարը: Ի սկզբանե սերիալում իմ կերպարը չի եղել, ընթացքում է ծնվել, հետո ինձ ընտրել են՝ այն մարմնավորելու համար:

Image may contain: 1 person

- Ֆիլմի դերասանական կազմում հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ էին ընդգրկված, եթե չհաշվենք բուժքրոջը մարմնավորող դերասանուհուն: Դժվար չէ՞ր նման պայմաններում աշխատելը:

- Ոչ մի խոչընդոտ չեմ ունեցել այդ հարցում: Երբ դերն ստացա, 2-րդ կուրսում էի և դեռ նույնիսկ ամուսնացած չէի: Հայրիկիս ու մայրիկիս հետ էի ապրում, նրանք էլ այդ ամենին շատ լավ էին վերաբերվում, քանի որ գիտեին, որ որևէ ավելորդ բան չի կարող տեղի ունենալ: Եթե անկեղծ՝ կրկնակի ուրախ եմ, որ աշխատել եմ տղաների շրջապատում, որովհետև նրանց հետ շատ հեշտ է, նրանք հարգալից են:

Image may contain: 4 people

Երբեմն այնպես էր լինում, որ նկարահանման հրապարակում միակ աղջիկը ես էի, բայց թե՛ դերակատարների, թե՛ նկարահանման հրապարակում գտնվող յուրաքանչյուրի կողմից դրսևորումն այնքան լավն էր, որ այդ խնդիրը չէի զգում: Մյուս կողմից՝ նկարահանումն իրական զորամասում էր, իրական զինվորների շրջապատում և այդ տեսանկյունից էլ բախտս բերել էր. ոչ բոլոր կանայք են կյանքում հնարավորություն ունենում լինել զորամասում, տեսնել զինվորների իրական կյանքը:

- Սուսիկն ու Անահիտը նմա՞ն են իրար:

- Ոչ, բացարձակ: Երբեմն նույնիսկ նյարդայնանում էի, երբ մեզ նմանեցնում էին, քանի որ իրականում ես տղաների հանդեպ շատ հարգալից եմ և երբեք թույլ չեմ տա ինձ տոնս բարձրացնել նրանց վրա, էլ չեմ խոսում հարվածելու մասին: Հիշում եմ, այն ժամանակ երբ հասարակական տրանսպորտ էի մտնում, տղաները մի տեսակ վախեցած հայացքով էին նայում ինձ: Բայց հավատացնում եմ, որ կերպարն ընդհանրապես նմանություն չունի ինձ: Սուսիկն ինչ-որ տեղ անճաշակ, բռի, տղայական պահելաձև ուներ, ինչն ինձնից շատ հեռու է, բայց փորձում էի, ինչքան հնարավոր է, փորձում էի իմ ներսից հանել այդ ամենն ու մատուցել, որ ստեղծվեր նոր կերպար, որը կսիրվեր:

Image may contain: 2 people

Ամենակարևորը՝ կերպարը սիրվեց, և դա շատ ուրախալի է, քանի որ շատ աղջիկներ նույնիսկ օրինակ վերցրեցին Սուսիկից՝ հասկանալով, որ կինը պետք է ուժեղ լինի և տարբեր իրավիճակներում կարողանա կառավարել իրեն: Կարծում եմ՝ զորամասում աշխատող աղջիկը հենց այդպիսին պետք է լինի,որովհետև նուրբ և փխրուն աղջնակի համար դժվար կլիներ տղաների հետ աշխատել և կարողանալ ինչ-որ տեղ հրամաններ տալ: Խաղացածս կերպարներից ամենասիրելին է ինձ համար, քանի որ առաջին հերթին այն ինձ հայտնիություն բերեց, հետո՝ էլի եմ ասում, մարդիկ Սուսիկին շատ սիրեցին: Փողոցում ինձ այնքան լավ, ջերմ խոսքեր էին ասում...

- Սերիալում Ձեր ամենասիրելի հերոսն ո՞վ էր:

- Արտյոմը, ով մարմնավորում էր Մինասին: Շատ էի սիրում նրան, թե՛ որպես դերասան, դե՛ որպես կերպար: Առհասարակ կարծում եմ, որ դրական կերպարներում հանդես գալն ավելի դժվար է, քանի որ բացասականի դեպքում կարողանում ես ինչ-որ գույն գտնել: Իսկ դրականի դեպքում խաղալ հետաքրքիր, այլ ոչ թե շաբլոն, դժվար է: Դա նրա մոտ շատ լավ էր ստացվում:

- Կարծես թե «Շանթ» հեռուստաընկերությունն էլ Ձեզ է շատ սիրել՝ անչափ կարևոր մի գործ վստահելով: Շատերի օրը լավ սկսվում և շարունակություն է ունենում Ձեր «Բարի լույս»-ի շնորհիվ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում միշտ այդքան պոզիտիվ լինել:

- Նախ, շատ շնորհակալ եմ «Շանթ»-ին, որ վստահեց ինձ, քանի որ սկզբում իմ մեջ մտավախություն կար: Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, իսկ հաղորդավարության համար պետք է նաև լրագրություն: Ամեն դերասան չէ, որ կարող է լրագրող լինել, և ես վստահ չէի, որ կարող եմ նման պատասխանատու գործ ստանձնել: Բայց ինձ ասացին, որ իրենց պետք է դերասան-վարող, ով կկարողանա խաղարկել այդ ամենը: Ես համաձայնեցի ու մինչ ուղիղ եթեր մտնելը մոտ 3 ամիս նախապատրաստական փուլ եմ անցել:

Image may contain: 2 people, people smiling, people sitting and people standing

Ես սիրում եմ, որ եթե ինչ-որ բան ես անում, լինես դրա մասնագետը: Ինքս դժգոհում եմ, երբ ոչ մասնագետը խաղում է, ուստի վստահ եմ, որ շատ լրագրողներ կարող են մտածել՝ ինչո՞ւ պետք է դերասանը հաղորդում վարի: Արդեն 5 տարի է, ինչ ուղիղ եթերի փորձ ունեմ: Կարող եմ ասել, որ մեր մասնագիտությունը հենց նրանով է առանձնանում, որ դու լինես տխուր, թե ուրախ, հոգնած, թե նեղված, դա չպետք է անդրադառնա քո գործի վրա:

Image may contain: 10 people, people smiling, people standing, people sitting and indoor

Հատկապես առավոտյան պետք է այնպիսի թարմ ուժերով ու լիցքերով լինես, որ կարողանաս ոչ միայն դու արթնանալ, այլև արթնացնել բազմաթիվ հեռուստադիտողների, ովքեր ուզում են իրենց օրն սկսել դրական էմոցիաներով: Հույս ունենամ, որ ինձ մոտ ստացվում է, մանավանդ, որ ունեմ Գոռ Գլումովի ու Սերգեյ Դանիելյանի նման լավ գործընկերներ:

Image may contain: 4 people, people sitting and indoor

- Ընտանիքում ինչպիսի՞ն եք:

Image may contain: 2 people

- Ընտանիքը իմ ամենասուրբ, գողտրիկ, մտերմիկ վայրն է, որտեղ բացարձակապես չեմ օգտագործում մասնագիտությունս, հանգիստ եմ, խաղաղ, նվիրված, զուսպ, ինչ-որ տեղ՝ նաև հնազանդ: Իմ տեսակով ես հարմարվող եմ, նվիրված: Ընտանիքն ինձ համար առաջին տեղում է, ամեն ինչ փորձում եմ անել, որ, չնայած զբաղվածությանս, երեխաներս ու ամուսինս իմ պակասը չզգան: Հիմա ավելի շատ ժամանակ եմ կարողանում նվիրել ընտանիքիս և, կարող եմ ասել, որ որպես տնային տնտեսուհի՝ վատիկը չեմ: ))

Image may contain: 3 people, people smiling

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: