Էմիլի Ռատակովսկին զբոսնել է թափանցիկ զգեստով (լուսանկարներ)
Ամերիկացի գերմոդել եւ ձեռնարկատեր Էմիլի Ռատակովսկին թափանցիկ զգեստով շրջել է փողոցով: 28-ամյա գեղեցկուհուն ուղեկցել է սիրելին՝ Սեբաստիան Բիր-Մաքլարդը: Զբոսանքի լուսանկարները Էմիլին հրապարակել է Ինստագրամի իր էջում:
«Ո՞վ է նա»,- կադրերին կից գրել է մոդելը:
Լուսանկերների մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Էմիլիին հաջողվել է գրավել մարդկանց ուշադրությունը:
«Այն մարդկանց դեմքին նայեք», «Ես չէի ցանկանա, որ երեխաս տեսներ սա: Որոշ կանայք չեն ամաչում այսպես ներկայանալ հանրության մեջ», «Մարդիկ, որ նայում են քեզ ետևից... նրանք գիտեն՝ ինչ է գեղեցկությունը, երբ տեսնում են»,- գրել են օգտատերերից մի քանիսը: