Հայտնվեց նոր ու ավելի վտանգավոր տեսակի կոռոնավիրուս. Աշխարհը սարսափի մեջ է․ Ինչ է սպասվում մեր երկրին
ԿՈՎԻԴ-19-ի նոր տեսակի բռնկում Պեկինում. ինչ է հայտնի այս պահին․․․
Պեկինի Ֆենտայ շրջանում հունիսի սկզբին խոշորագույն մեծածախ շուկայի (Սինֆադի) ծովամթերքների բաժնում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի բռնկման դեպքեր։ Վարակվածների մեծ մասը խանութներում աշխատողներն են և նրանց հարազատները․․․
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներկայացնում է վարակի առնչությամբ ստեղծված իրավիճակը.․․
Քաղաքի 7120 բնակելի թաղամասերում հաստատվեց պարետային ժամ․․․
Քաղաքային իշխանությունները հանրապետության մայրաքաղաքում տարածված կորոնավիրուսի ռիսկը գնահատում են շատ բարձր․․․
Վարակաբանները կարծում են, որ սա կորոնավիրուսի նոր ձև է, որը կարող է լինել ավելի վարակիչ, քան Ուհանում հայտնաբերվածը, և չի բացառում նոր բռնկումների շարքը․․․
Պեկինը խստացնում է սանիտարահիգիենիկ վերահսկողությունը օտարերկրացիների նկատմամբ, ինչպես նաև ներմուծվող ապրանքների նկատմամբ, բոլոր քաղաքային սննդի կետերը ստուգվելու են․․․
Քաղաքում դպրոցական դասերը դադարեցվեցին: Պեկինը փակ է Չինաստանի այլ շրջաններից զբոսաշրջային խմբերի համար․․․
Փակ ժամանցի կենտրոնները, մարզադահլիճները և լողավազանները փակ են, թանգարաններ, գրադարաններ և պատկերասրահներ այցելությունները սահմանափակված են․․․
Իշխանությունները արգելել են այցելել արևմուտքում Հայդիան շրջանի տասը բնակելի քաղաքներ և շրջանի բնակիչներին հրահանգավորել ինքնամեկուսանալ․․․
Համաճարակաբանական սպառնալիքի բարձր մակարդակ ունեցող տարածքների բնակիչներին արգելվում է դուրս գալ քաղաքից, իսկ մյուսներին խորհուրդ է տրվում չուղևորվել մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններ․․․
Պեկինի տրանսպորտային կապերը այլ շրջանների հետ մասամբ սահմանափակ են: Միևնույն ժամանակ, իշխանությունները խոստացել են չփակել քաղաքը, ինչպես Ուհանի դեպքում․․․
Վարակի աղբյուրը համարվում էր շուկայում վաճառվող սաղմոնը: Չինաստանը դադարեցրեց այս ձկների ներմուծումը և դադարեցրեց նաև դրա վաճառքը․․․
Այս վարկածը հետագայում հերքվեց: Այնուամենայնիվ, համաճարակաբանները կարծում են, որ վարակի նոր ալիքը կարող է «գալ» Եվրոպայից․․․
Ֆենգայի շրջանի ղեկավարի տեղակալը և նրա մի խումբ ենթականեր հեռացվել են իրենց պաշտոններից․․․
Ըստ վիճակագրության՝ քաղաքում անընդմեջ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 601 դեպք, որոնցից 584-ը ապաքինվել են, 9-ը՝ մահացել: