Այն, ինչ քիչ առաջ աչքովս տեսա շտապ-օգնության աշխատողի ու մեքենայի մասնագետների միջև, ստիպեց փշաքաղվել
Այսօր ուշ գիշերով, երբ աշխատանքից ոտքով տուն էի վերադառնում, մի հետաքրքիր միջադեպի ականատես եղա:
Բանգալդեշ թաղամասում (ՀԱԹ) անցնում էի մի ավտոսպասարկման կետի կողքով ու նկատեցի շտապ-օգնության մեքենան:
Քիչ անց, երբ ես արդեն ատ մոտ էի մեքենային, լսեցի հետևյալ խոսակցությունը.
— «Չէ հոպար ջան, հաստատ չեմ վերցնի... դուք առավոտից իրիկուն մեր համար եք աշխատուն, բարդ գործ եք անում... հաստատ չեմ վերցնի...»
Հասկացա, որ վարորդը բերել էր անվադողերը նորոգելու ու իր ծառայությունը նորից շարունակելու, իսկ ավտո սպասարկման կետի աշխատակիցը հրաժարվում էր դրա դիմաց գումար վերցնել:
Գուցե այս տղաների արարքը մանրուք է, գուցե գումարի չափն էլ մեծ չէ, բայց կարևորը դա չէ...
ԿԱՐԵՎՈՐԸ այն է, որ մենք ՀԱՅ ենք, մենք կարողանում ենք տեսնել, հասկանալ ու գնահատել այն ծանր աշխատանքը, որ այս օրերին կատարում են բոլոր բուժաշխատողները:
Եկեք տարածենք այս նյութը, թող տղաները տեսնեն, որ իրենց արարքը գովելի է և այն ոգևորի բոլորին՝ կատարել թեկուզ մեկ փոքր քայլ, որը մեր սիրելի բուժաշխատողներին կստիպի իրենց զգալ սիրված և գնահատված: