Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development
Lifestyle

Շատ էժան դեղամիջոցը կարող է կորոնավիրուսով վարակվածների հազարավոր կյանքեր փրկել

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործում հնարավոր է ճեղքում արձանագրվի, և խոսքը շատ էժան, ընդամենը հինգ ֆունտ արժողությամբ դեքսամետազոնի մասին է։

Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվածների մահվան ռիսկերը։ Վեց հազար մարդու վրա իրականացված փորձակումները ցույց են տվել, որ դեքսամետազոնի օգտագործումը 33 տոկոսով նվազեցրել է արհեստական շնչառության սարքերին միացված հիվանդների մահացությունը։

«Ես շատ ուրախ եմ, որ մինչ օրս (կորոնավիրուսի դեմ պայքարում) ամենալուրջ հայտնագործությունն արվել է բրիտանացի գիտնականների կողմից»,- ասել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ակնկալվում է, որ մոտ ապագայում դեքսամետազոնը որպես ստանդարտ դեղամիջոց հիվանդանոցներում կօգտագործվի COVID-19-ով վարակված հիվանդներին բուժելու նպատակով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս հայտարարել է գիտական առաջընթացի մասին՝ նշելով, որ դեքսամետազոնը 35 տոկոսով նվազեցնում է օդափոխության սարքերին միացված հիվանդների մահացության ռիսկը, իսկ թթվածին ստացող հիվանդների դեպքում մահվան ռիսկերը նվազեցնում է 20 տոկոսով։ Եվ դա արժի ընդամենը հինգ ֆունտ։

Քանի դեռ վարակվելու ռիսկերը մեծ են մնում վիրուսի տարածումը կանխելու, զսպելու համար, աշխարհի բոլոր երկրներում առողջապահական մարմինները նույն խորհուրդն են տալիս' դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, բազմամարդ հավաքներ չանցկացնել, հաճախ լվացվել ու ախտահանել ձեռքերը:

Պարզվում է' իր առողջության մասին ամենաշատը մտածող մարդկանցից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Նովո Օգարևոյում գտնվող նրա նստավայրում ախտահանիչ թունել է տեղադրվել։ Յուրաքանչյուր ոք, ով գալիս է Նովո Օգարևո Պուտինի հետ հանդիպման, անցնում է ախտահանիչ թունելով, ախտահանվում, որ հանկարծ վիրուս ներս չբերի։ Ախտահանիչ թունելը ռուսական ընկերություն է ստեղծել, որը գրանցված է Պենզայում։

Ռուսաստանում չնայած կորոնավիրուսի նոր դեպքերը նախորդ ամվա համեմատ նվազել են, այնուամենայնիվ թվերը բարձր են մնում։ Նախկինում օրական արձանագրվող դեպքերը 10 հազարից ավելին էին, իսկ վերջին շրջանում օրական հաստատվում է 8 հազարից ավելի նոր դեպք։ Չնայած բարձր թվերին, կարանտինային սահմանափակումները Ռուսաստանում զգալիորեն թուլացվել են։

Այստեղ ևս մտածում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին պատվաստանյութը կփորձարկվի մարդկանց վրա։ Փորձարկումն անցկացնելու են զինվորականներն ու համաճարակաբանության և միկրոկենսաբանության ուսումնասիրությունների ազգային կենտրոնը։ Փորձարկումների համար ընտրվել են քաղաքացիական անձինք, ինչպես նաև զինվորականներ, որոնք ծառայում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներում։

Այսօր առավոտվա տվյալներով' աշխարհում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 200 հազարը, ավելի քան 446 հազարը մահացել են, 4 միլիոն 300 հազարից ավելին՝ բուժվել։