Լապլանդիա. փաստեր, որոնց մասին քչերը գիտեն
Լապլանդիա (ֆին.՝ Lappi, շվեդ.՝ Lappland, նորվ.՝ Lapland), բնաշխարհ Եվրոպայի հյուսիսում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Ռուսաստանի Մուրմանսկի մարզի արևմուտքում, հյուսիսային լայնության 64֊66օ֊ից հյուսիս։ Սաամներ (լոպարներ) ժողովրդի տարաբնակեցման հիմնական շրջանն է։
Հաճախ Լապլանդիայի անվան տակ հասկանում են շվեդական Լափլանդ նահանգը։ Սակայն, այլ դեպքերում Լապլանդիայի անվան տակ հասկանում են ավելի ընդլայնված տարածք, որը հիմնականում համընկնում է Հյուսիսային Կալոտի հետ (Ֆենոսկանդիայի մի մասը, որը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս), ինչն ավելի է համապատասխանում սաամների պատմական տարաբնակեցմանը։
Լապլանդիան երբեք չի եղել միավորված պետական կազմավորում։ Ներկա դրությամբ այն բաժանված է չորս պետությունների՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի (Կոլայի թերակղզի) միջև։ Սաամներն ունեն վառ արտահայտված ազգային ինքնություն, ինչպես նաև դրոշ և հիմն, իսկ նրանց իրավունքները ներկայացնում են մշակութային ինքնակառավարման ընտրովի մարմինները՝ Սաամական խորհրդարանը: