Ուկրաինայի նախագահի կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի Telegram ալիքը:
Ելենա Զելենսկայան իրեն լավ է զգում, հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների: Այժմ նա ամբուլատոր բուժում է ստանում, մեկուսացվել է ընտանիքի այլ անդամներից:
Որտեղ և երբ է Ելենա Զելենսկայան վարակվել կորոնավիրուսով, անհայտ է:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել նաև Ուկրաինայի նախագահը․ արդյունքը բացասական է:
Առավել մանրամասն`Այստեղ