«Արտակարգ դրությունը կերկարացվի ևս 1 ամսով». ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ վաղը կգումարվի կառավարության արտահերթ նիստ:
«Որոշում կկայացնենք արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ: Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, վերացված չեն: Որոշումի կայացումից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և այնտեղ մենք կքննարկենք մանրամասները մեր արածի, չարածի և մեր անելիքների մասով»,- ասաց ՀՀ վարչապետը
Շարունակություն