Վաղը Ֆրանսիայից Հայաստան կժամանի 10 բժիշկ. Արսեն Թորոսյան
Վաղը Ֆրանսիայից հատուկ չվերթով ունենք 10 բժշկի այց, Լիտվիայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, հավանաբար մյուս շաբաթ կայցելեն, ՌԴ-ից մոտ հիսուն մասնագետ ցանկացել է օգնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանը կորոնավիրուսի շրջանակներում ի՞նչ աջակցություն է ստանալու այլ երկրներից:
«Տարատեսակ աջակցություն ենք ստանալու՝ սկսած մասնագիտական, զուտ կազմակերպչական առումով, վերջացրած աշխատող բժիշկներից, նաեւ ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով»,- նշեց նախարարը։
Առավել մանրամասն`Այստեղ