Ճանապարհը պետք է կառուցվի․ ինչու է ԵԽ-ի հռետորիկան փոխվել Արցախի զարգացման հարցում
Օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեցին Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման մեկնարկի մասին: Հայկական երկու հանրապետությունները միմյանց հետ պետք է կապվեն Կապանով և Հադրութով:
Իսկ արդեն այսօր դրան հետևեց Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողների հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում էր՝ Լեռնային Ղարաբաղը Հադրութի և Կապանի միջոցով Հայաստանին կապող նոր` երրորդ ճանապարհը անցնելու է «օկուպացված Քուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով»։ Հայտարարության մեջ զեկուցողները կոչ էին անում որոշումը համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ:
Ռազմավարական այդ կարևոր ճանապարհի կառուցման, Ադրբեջանի կողմից սահմանային լարվածություն ստեղծելու և Եվրախորհրդարանի զեկուցողների հայտարարության բովանդակության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Տիգրան Աբրահամյանի հետ, ով եղել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը:
Առավել մանրամասն`Այստեղ