Րոպեներ առաջ Պարետը նոր սահմանափակում է մտցրել
ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որեւէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որեւէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում եւ այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է: ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հետամուտ է պարետի որոշումների կատարմանը:
Այսօր՝ 10.03.2020թ, ՍԱՏՄ մասնագետների կողմից կազմված արձանագրությունների հիմքով, 72 ժամով Երեւանում կասեցվել է երկու, իսկ Շիրակի մարզում մեկ ռեստորանի աշխատանքը: Հանրային սննդի այս օբյեկտներում անցկացվել են բազմամարդ հարսանիքներ:
Այսօր 24 ժամով կասեցվել է նաեւ մի շարք այլ հանրային սննդի կազմակերպությունների, իրացման կետերի՝ խանութների եւ արտադրությունների գործունեությունը:.
ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ ՍԱՏՄ աշխատակիցները շարունակել են լայնածավալ ստուգայցերն ամբողջ հանրապետությունում: Մշտադիտարկումներին կհաջորդեն կասեցումները, քանի որ, թեեւ տնտեսավարողները միտված են առավել ուշադիր ու պատասխանատու գործելաոճի, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, թույլ են տալիս:
Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:
Առավել մանրամասն`Այստեղ