«Իրատես». Առաջիկայում սպասում է եւս մեկ իշխանական լրատվամիջոցի ստեղծում
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած իշխանական թիմի խոր ֆիասկոյին, այնուհանդերձ, իշխանական «ընտանիքին» մոտ կանգնածները հույսները չեն կորցնում` վերադարձնելու «աղջիկ վախտվա» իշխանական համբավն ու ազդեցությունը, եւ փորձում են ինֆոպատերազմում լոտերը հետ բերել` նոր լրատվամիջոցներ բացելով:
Առաջիկայում սպասում է եւս մի իշխանական «կառլիկ-մեդիայի» ստեղծում: Նախկին Հ3-ի հենքի վրա ստեղծված «Նոր Հայաստան» հ/ը-ի մի խումբ լրագրողներ` նախկին ՕԵԿ-ի անդամ, այժմ Նիկոլ Փաշինյանի ջերմ պաշտպան Էդգար Առաքելյանի գլխավորությամբ, կստեղծվեն նոր լրատվամիջոց` «Արարատ նյուզի» հանգույն, ղեկավար կազմում ներառված կլինեն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմները»:
Առավել մանրամասն`Այստեղ