Ցուլերը կարող են ողջ օրը հոգսերի մեջ անցկացնել. մայիսի 11-ի աստղագուշակը
Խոյ
Հանգստյան օրերը Խոյերն ուշադրությունը կուղղեն գործնական նպատակների վրա: Օրը հարմար է ուժեղացված պարապմունքների, տեխնիկական, վերանորոգման աշխատանքների համար: Ճիշտ ընտրված վարժությունները և առողջ սնունդը կօգնեն ամրացնել առողջությունը: Որոշ ճաշատեսակներ ավելի լավ է ինքնուրույն պատրաստել: Կարող է ավելի ակտիվանալ ընտանի կենդանիների հետ շփումը, հատկապես եթե նրանց ճիշտ սննդակարգ, մանրակրկիտ խնամք է պահանջվում:
Ցուլ
Ցուլերը կարող են ողջ օրը հոգսերի մեջ անցկացնել: Բացառված չէ որոշ դետալների վրա սևեռվածությունը: Բարձր գործնականությունը և բնածին պրագմատիզմը չեն խանգարի հոգում խոցելի ռոմանտիկ լինել: Շատ գործերում ձեզ սպասվում է հաջողություն, եթե վստահորեն ապավինեք սեփական հոտառությանը: Արտաքինից պարտադրված ծրագրերից խորհուրդ չի տրվում օգտվել. սխեման կամ ալգորիթմը կարող են ձեզ չհամապատասխանել:
Երկվորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս այսօրվա համար ժամադրություններ, անձնական հարաբերությունների պարզում ծրագրել: Զգացմունքներում մինչ գիշեր կարող է դիտվել երկակիություն, անվստահություն: Շեղող գործոն կարող է դառնալ միապաղաղ օգտակար աշխատանքը, գործնական միջոցառումը: Ֆիզիկական վիճակը և ոգու առույգությունը պահպանելուն կօգնեն ֆիտնեսը և լիարժեք սնունդը:
Խեցգետին
Խեցգետիններին աստղերն առաջարկում են ներդաշնակություն ձեռք բերելու միանգամից մի քանի ճանապարհ: Այսօր կարելի է զբաղվել գործերով, կենցաղով, պրակտիկ հոբբիով, օգտակար նպատակով ուղևորություն կատարել, մերձավոր շրջապատի հետ մանրակրկիտ քննարկել հրատապ թեմաները: Չարժե անուշադրության մատնել անձնական հարաբերությունները. գործողությունների ճիշտ ծրագիր ընտրելու դեպքում կխուսափեք շատ թյուրիմացություններից:
Շարունակությունը՝ այստեղ