Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Lifestyle

Ինչպես են գումար ծախսում կենդանակերպի տարբեր նշանները

Խոյ

Խոյը մեծահոգի է և շռայլ: Որքան շատ են նրա ընկերները, այդքան քիչ է նրա գումարը: Խոյը կարող է մի քանի բիզնես ձեռնարկել, ի դեպ, բոլորն էլ հաջող ու շահավետ, սակայն մշտապես գրեթե սնանկ վիճակում է: Որովհետև պետք է ապրել գեղեցիկ, հյուրասիրել համեղ, իսկ մեկ տարվա մեքենան արդեն հնություն է, փոխել է պետք: Որպես արդյունք, Խոյը աշխատում է օրական 16 ժամ՝ առանց հանգստյան օրերի, իսկ հետո վերջապես մեկնում երկար սպասված շրջագայության՝ թղթադրամների անձրևով ողողելով ապշած մատուցողներին, տաքսիների վարորդներին և բեռնակիրներին:

Ցուլ

Ցուլն այնքան է փող սիրում, որ փողով գնած իրերն արդեն իմաստազրկվում են և կորցնում իրենց նախնական գրավչությունը: Ցուլի հիմնական ծախսերի ցուցակը սահմանափակվում է կենցաղային իրերով, մեքենայով, և «Լավ…այն կոշիկներն էլ եւ վերջ»: Այն ժամանակ, երբ որոշ մարդիկ հրճվում են ննջարանի մահճակալի վերևում կախված անհայտ նկարչի հիմար աբստրակտ մի գործով, Ցուլը հիանում է անկողնուն խնամքով դասավորված իր պահոցով:

Երկվորյակներ

Փո՞ղ: Մի՞թե այն արժեք է ներկայացնում իրենից: Երկվորյակները ապրում են գումարը պետք է ծախսել այսօր սկզբունքով: Հետևաբար, Երկվորյակները շատ շռայլ են, նույնիսկ ավելին, քան Խոյերը: Եթե մինչ հիմա Երկվորյակները մուրացկան չեն դարձել, դրան կա երկու բացատրություն. 1. Իրենք, որպես կանոն, կյանքի համար ընտրում են շատ զուսպ զուգընկերների: 2. Իրենք աներևակայելի հեշտությամբ կարողանում են շահույթ քաղել ցանկացած հոբբիից:

Խեցգետին

Խեցգետինը սարսափելի ագահ է՝ բառի լավ իմաստով: Նա հիշում է 20 տարի առաջ չվերադարձված բոլոր գումարները:
Իրենց խնդիրն այն է, որ Խեցգետինները ստիպված են գոյատևել՝ գեղեցիկ հագուստի նկատմամբ մեծ սեր տածելով: Այդ իսկ պատճառով Խեցգետինները ստիպված են փոխզիջումների գնալ՝ միաժամանակ գնել և գեղեցիկ շապիկը և սև օրվա կարմիր խավիարը:

Առյուծ

Առանց գումարի Առյուծը Առյուծ չէ: Հետևաբար կյանքի առաջին կեսը Առյուծը նվիրում է մինիմալ ներդրումների շնորհիվ ավտոմատ կերպով գումար վաստակելու համակարգի կարգավորմանը: Համապատասխանաբար կյանքի երկրորդ կեսը Առյուծը շռայլում է որքան հնարավոր է շատ: Իսկ գումարները վատնում է տարատեսակ իրադարձությունների (նույնիսկ իր սեփական խոհանոցում) և մտերիմների համար թանկարժեք նվերներ գնելու համար: Որովհետև Առյուծը առատաձեռն է և , իհարկե, բոլորը պետք է հիշեն, թե ով է Առյուծը:

Կույս

Կույսը գերազանց տնօրինում է բոլոր ծախսերը, որոնք խնամքով դասակարգում է թեկուզ և միայն մտքում: Կույսերը հակված չեն ազարտի, ֆինանսական բուրգերում գումարներ ներդնելու սովորություն չունեն, խաղատներում ժամանակ չեն վատնում և ծախսում են իրենց գումարները՝ ապրելու, անակնկալներ մատուցելու և շրջագայությունների մեկնելու համար. այնքան, որքան կարող են՝ ոչ ավելի, ոչ պակաս:

Կշեռք

Կշեռքները սիրում են երևակայել, այդ պատճառով էլ հեշտությամբ կարող են իրենց մեկ ամսվա աշխատավարձը վատնել՝ թանկարժեք իրերի գնելով: Կամ օրինակ՝ ընթրել ռեստորանում, իսկ հաջորդ երկու շաբաթը սնվել մակարոնով:

Իսկ եթե Կշեռքը շատ փող ունի, նա իր շուրջ կկառուցի գեղեցիկ և շռայլ կյանք պաշտողների համար քաղաք-այգի, որտեղ հանքային ջրով լցված լողվազանի կողքին նստած կվայելի խաղողը՝ երկու աղախինների թափահարվող հովհարների
ներքո: Հենց այսպես են Կշեռքները պատկերացնում իրական հավերժությունը՝ դոլարի նշանով «համեմված»:

Կարիճ

Կարիճների համար փողը ամենասիրելի խաղալիքն է: Փողն այնքան զվարճալի կարող է լինել: Այն կարելի է ներդնել, կրկնապատկել, մոռանալ, կորցնել, վաստակել և նորից ներդնել: Սա գործընթաց է: Փողն ինքն իրենով ոչ մի արժեք չի ներկայացնում Կարիճի համար. նա պրոցեսն է սիրում: Եվ մինչ կենդանակերպի մնացած նշանները 20 տարի դողում են իրենց հաշիվների վրա՝ մտածելով, թե ինչ գնել և որքանով դա շահավետ կլինի, Կարիճները պարզապես գնում են դա, որպեսզի տեսնեն, թե ինչ դուրս կգա այդ գնումներից: Եվ եթե խելամիտ ոչիչնչ չի ստացվում, Կարիճը բացարձակ չի զղջում:

Աղեղնավոր

Սովորաբար Աղեղնավորները շատ գումար չեն ունենում: «Արհամարհված» մետաղադրամները կարծում են, որ Աղեղնավորը չափազանց լավն է իրենց համար: Հետևաբար, Աղեղնավորները ստիպված են գումար ծախսել բացառապես անհրաժեշտության դեպքում: Սակայն, հավելյալ գումար ունենալու դեպքում, Աղեղնավորն այն ծախսում է ինքնակրթության, շրջագայության, բարեգործության վրա: Այսպիսին են Աղեղնավորները, և միգուցե վաղուց ժամանակն է, որ փողն իրենց նկատմամբ ավելի ուշադիր լինի:

Այծեղջյուր

Լավ նորություն՝ Այծեղջյուրները այդքան էլ չեն սիրում գումար ծախսել: Վատ նորություն՝ քանի դեռ նրանք սթափ են: Այծեղջյուրը սիրում է ապրել հստակ ծրագրավորված նախագծով և գումարն էլ ծախսում են նույն կերպ: Այծեղջյուրները դժվարությամբ են գումար վաստակում, այդ իսկ պատճառով խելամիտ ժլատությունը թույլ է տալիս իրենց զգալի խնայողություններ անել: Կարևոր է չընկնել գիտակցության փոփոխության իրավիճակի մեջ, որտեղ բոլոր մարդիկ եղբայրներ են, իսկ «այս քառասուն տարվա վիսկին մենք դեռ չենք փորձել»։

Ջրհոս

Ջրհոսները պաշտում են գումար ծախսել, սակայն բացարձակ տեղյակ չեն ֆինանսական հարցերի և ծախսերի գործընթացից: Փողը լավ է, անհրաժեշտ է, որ գումարը միշտ լինի, սակայն նրանք պատրաստ չեն առավոտից մինչ ուշ երեկո նստել գրասենյակում…իրենք չափազանց եթերային են…
Իսկ քանի որ Ջրհոսի բնածին տաղանդը թույլ է տալիս շատ արագ վաստակել գումարներ, իր ֆինանսկան ստանդարտ կյանքն ընթանում է այս կերպ՝ օգնեցեք, գումար չունեմ; ես քեզ պարտք էի, ահա վերադարձնում եմ տոկոսներով; օհ՜ վարագույր, պիտի գնեմ և տան, և ամառանոցի համար, օգնեցե՜ք:

Ձկներ

Ձկները պլանավորում են իրենց հաշվին ունենալ ամբողջ աշխարհի գումարները: Հետևաբար, փորձում են խելամիտ կերպով ներդնել նախնական կապիտալը ինքնազարգացման և բիզնես-պլանի իրականացման մեջ, որը պետք է բերի Ձկներին դեպի ոսկե միլիարդը: Պարզապես փողը ձանձրալի է: Այն պետք է ներդնել, գովազդել, դուրս հանել…Եվ իսկապես՝ Ձկների բիզնես-պլանը աշխատում է:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE